Մարգարիտ Բրուտյան
Մարգարիտ Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1923 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 2002 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1946) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Մարգարիտ (Մարգո) Արամի Բրուտյան (մայիսի 23, 1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2002, Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 1951 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժնի ասպիրանտուրան՝ Քրիստափոր Քուշնարյանի ղեկավարությամբ։ 1938-1950 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1946 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1982 թվականից։ 1969 թվականին կոնսերվատորիայում հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երաժշտության ստեղծագործության կաբինետը, 1988 թվականից՝ Հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, 1972 թվականից՝ ՀԿՄ ֆոլկլորային հանձնաժողովի նախագահ[1]։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական ժողովրդական երաժշտության և երաժշտական ֆոլկլորագիտության հարցերին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962։
- Ստեփան Դեմուրյան, Երևան, 1969։
- Վարդգես Տալյան, Երևան, 1978։
- Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, 2 լրացված և բարեփոխված հրատարակչություն, Երևան, 1983[3]։
- Հակոբ Ասատուրյան. Սփյուռքահայ գրողն ու երաժիշտը, Երևան, 1999։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարգարիտ Բրուտյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն(չաշխատող հղում)