Քրիստափոր Քուշնարյան
Քրիստափոր Քուշնարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1890, մայիսի 23 (հունիսի 4) Սիմֆերոպոլ |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | 1960, հունվարի 25 Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1916) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1925) |
Պարգևներ |
Քրիստափոր Ստեփանի Քուշնարյան (Կուշնարյով) (հունիսի 4, 1890[2] կամ մայիսի 23, 1890, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 25, 1960[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ։ Պրոֆեսոր (1939)։ ՀԽՍՀ (1939) և Ուզբեկական ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, 1925 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ 1918-1923 թվականներին դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում, 1925 թվականից՝ Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1927 և 1929 թվականներին ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները։ 1944-1949 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[3]։
Երևանում գործում է Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուշնարյանը հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գործը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը։
Շարունակել է Կոմիտասի տեսության դրույթները. նշանակալի ներդրում ունի հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում։ Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ երաժշտությունը ծագումից մինչև XIX դարը, տես «Ակնարկ հայ երաժշտության պատմության» գրքում, Ե., 1963։
- Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստափոր Քուշնարյան, Ե., 2003
- Х. С. Кушнарев. Статьи. Воспоминания. Материалы, М.-Л., 1967
- Чеботарян Г., Х. С. Кушнарев։ Очерк жизни и творчества, Л., 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Кушнарёв Христофор Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Քուշնարյան» հոդվածին։ |
|
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունիսի 4 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Մայիսի 23 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1960 մահեր
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Հայ երաժիշտներ
- Հայ պրոֆեսորներ