Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Saint Petersburg Conservatory.jpg
ՏեսակԿոնսերվատորիա, կրթօջախ[1] և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Միջազգային անվանումSaint Petersburg Conservatory
Հիմնադրված էսեպտեմբերի 20, 1862
ՀիմնադրիրԱնտոն Ռուբինշտեյն
Անվանված էՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Տիպկոնսերվատորիա
ՏնօրենԱնտոն Ռուբինշտեյն[2], Nikolai Zaremba?[2][3], Mikhail Azanchevsky?[2][4], Karl Davydov?[2], Անտոն Ռուբինշտեյն[2], Julius Ernst Christian Johannsen?[2][5] և August Bernhardt?[2][6]
Ընդհանուր անձնակազմ75 մարդ (1900)[2]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՏեղագրությունԼենինգրադ
ՊարգևներԼենինի շքանշան
Կայքconservatory.ru
Կոորդինատներ: 59°55′33.542400099999″ հս․ լ. 30°17′53.743200100004″ ավ. ե. / 59.92598400002777481° հս․. լ. 30.29826200002777981° ավ. ե. / 59.92598400002777481; 30.29826200002777981[1]
Saint Petersburg Conservatory Վիքիպահեստում

Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա (ռուս.՝ Санкт-Петербургская государственная консерватория имени Н. А. Римского-Корсакова, (СПбГК), բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի ամենահին կոնսերվատորիաներից մեկը, որը հիմնադրվել է 1862 թվականին[7] Ռուսական երաժշտական հասարակության երաժշտական դասարանների հիման վրա, որոնք ավելի վաղ բացվել էին դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ։

Կոնսերվատորիայի շենքն ընդգրկված է ՌԴ մշակութային հուշարձանների շարքում (7810112000)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսերվատորիան հիմնադրվել է 1862 թվականին ռուս դաշնակահար և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի կողմից, որից հետո կոնսերվատորիայի ղեկավարումն ստանձնել է Նիկոլայ Զարեբան։ 1871 թվականից կոնսերվատորիան ղեկավարել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, ում անունով էլ կոնսերվատորիան կոչվում է սկսած 1944 թվականից։ 1887 թվականին Ռուբինշտեյնը կրկին ստանձնում է կոնսերվատորիայի ղեկավարումը՝ կոնսերվատորիայում ստանդարտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Նա վերանայեց ուսումնական ծրագրերը, վտարեց ստորադաս ուսանողներին, ազատեց և իջեցրեց շատ պրոֆեսորների պաշտոններ, խստացրեց ընդունելության քննությունների պահանջները։ 1891 թվականին կայսերական պահանջով նա հրաժարական տվեց։

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, 1913

Կոնսերվատորիայի ներկայիս շենքը վեր է խոյացել 1890-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի հին Մեծ թատրոնի տեղում և մինչ օրս պահպանում է մեծ սանդղահարթակը։ Երբ 20-րդ դարում քաղաքի անունը փոխվեց, համապատասխանաբար փոխվեց նաև կոնսերվատորիայի անվանումը՝ Պետրոգրադի կոնսերվատորիա և Լենինգրադի կոնսերվատորիա։

21-րդ դարի սկզբից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության ենթակայության ներքո և ունի 7 ֆակուլտետ՝

  • Դաշնամուրային
  • Նվագախմբային
  • Վոկալ
  • Ռեժիսորական
  • Դիրիժոր-կոմպոզիտորային
  • Ժողովրդական գործիքների
  • Երաժշտագիտական

Տնօրեններ և ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1862-1867 և 1887-1891 - Անտոն Ռուբինշտեյն
  2. 1867-1871 - Նիկոլայ Զարեմբա
  3. 1871-1876 - Միխոյիլ Ազանչևսկի
  4. 1876-1887 - Կառլ Դարիդով
  5. 1891-1897 - Յուլի Յոհանսեն
  6. 1897-1905 - Ավգուստ Բերնգարդ
  7. 1905-? - Գաբել Ստանիսլավ
  8. 1905-1928 - Ալեքսանդր Գլազունով
  9. 1930-1933 - Ալեքսանդր Մաշիրով
  10. 1935-1936 - Վենիամին Բուխշտեյն
  11. 1936-1939 - Բորիս Զագուրսկի
  12. 1939-1952 և 1962-1977 - Պավել Սերեբյակով (1941-1943 ռեկտորի պարտականությունները կատարել է Անտոնինա Լեբեդևան, 1943-1944 - Գրիգորի Ֆեսեչկոն)
  13. 1952-1962 - Յուրի Բրյուշկով
  14. 1977-1979 - Յուրի Բոլշիյանով
  15. 1979-2002 - Վլադիսլավ Չերնուշենկո (1988 ռեկտորի պարտականությունները կատարել է Գալ Ռաշեն)
  16. 2002-2004 - Սերգեյ Ռոլդուգին
  17. 2004-2008 - Ալեքսանդր Չայկովսկի[8] ( 2008 ռեկտորի պաշտոնակատար է եղել Դմիտրի Չասովիտինը[9])
  18. 2008-2011 - Սերգեյ Ստադլեր (մինչև 2009 թվականը՝ ռեկտորի պաշտոնակատար)
  19. 2011 - Դմիտրի Չասովիտին (ռեկտորի պաշտոնակատար), այնուհետև՝ Օլեգ Մալով
  20. 2011 թվականի դեկտեմբերի 7-ից - 2015 - Միխայիլ Գանտվարգ
  21. 2015 թվականի օգոստոսի 19-ից - Ալեքսեյ Վասիլև[10]

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Э. Консерватории в России // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 662–664.
  3. Г. Риман Заремба // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 524–525.
  4. В. Азанчевский // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 13.
  5. Н. С. Иогансен, Юлий Иванович // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 724–725.
  6. В. Бернгард // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 113–114.
  7. Официальное открытие консерватории состоялось 8 (20) сентября 1862 года
  8. Чайковский уволен с поста ректора Петербургской консерватории | Газета. Ru: Хроника дня.
  9. Александр Чайковский сдал дела | Санкт-Петербургские ведомости: Хроника
  10. «Алексей Васильев назначен и.о. ректора Санкт-Петербургской консерватории имени Римского-Корсакова»։ mkrf.ru։ Վերցված է 2015-10-24 
  11. Անդրեյ Հոտեև, կենսագրական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]