Հայաստանի կոմպոզիտորների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի կոմպոզիտորների միություն
Saryan street, Yerevan 2.jpg
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1932
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Գլխավոր քարտուղարԱրամ Սաթյան
Կայքcomposers.am

Հայաստանի կոմպոզիտորների միություն, միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում։ 2013 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է Արամ Սաթյանը։

Միության շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական շենքի կառուցումը մեկնարկել է 1955 թվականին։ Ճարտարապետներ են՝ Աշոտ Ղազարյանը, Էդուարդ Ալթունյանը, Էդուարդ Սարապյանը, նախագծի ղեկավար՝ Մարկ Գրիգորյան։ Նախահաշիվը կազմել է 500,000 ռուբլի։

Հայաստանի կոմպոզիտորների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան ճարտարապետն է Էդուարդ Ալթունյանը։ Շինարարության մեկնարկը տրվել է 1961 թվականին, գարնանը։ Նույն թվականին միության նախագահ Էդուարդ Միրզոյանը նշանակվել է Միութենական ԿՄ հերթապահ «նախագահ»։

Նախնական արժեքը՝ 215,000 ռուբլի։ Նախագծի հիմնովին վերանայումից հետո նախկինում նախատեսված 2 և 3 սենյականոց կոթեջները բոլորը դարձել են 3 սենյականոց և արժեքն աճել է մինչև 310,000 ռուբլու (նոր գումարով)։

Ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թվականի մայիսին, ներառելով 12 քոթեջ։ Ընդանուր արժեքը՝ 6,000,000 ռուբլի։

Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործման է հանձնվել 1984 թվականի հունվարի 28-ին։ Նախագծով նախատեսված է եղել, որ պետք է կառուցվի սպորտային դահլիճ՝ 320,000 ռուբլի նախահաշվով։ 1970 թվականի դեկտեմբերին նախագիծը վերանայվել է և դարձել համերգային-սպորտային դահլիճ՝ 3,000,0000 ռուբլի ֆինանսավորմամբ։

Բացման համերգին ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովը կատարել է իր թիվ 3 դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Վալերի Գերգիեվի կատարմամբ։

Համալիրն ընդգրկված է ՀՀ Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների շարքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/160


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png