Էդուարդ Սարապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Սարապյան
Էդուարդ Սարապյան.jpg
Ծնվել էփետրվարի 25, 1918(1918-02-25)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էհունիսի 9, 1984(1984-06-09) (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Eduard Sarapyan Վիքիպահեստում

Էդուարդ Ավետի Սարապյան (փետրվարի 25, 1918(1918-02-25), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, ՌԽՖՍՀ - հունիսի 9, 1984(1984-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ ինստիտուտը։ 1951-1959 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։

1966-1979 թվականներին՝ Առևտրային և հասարակական սննդի կազմակերպությունների նախագծային համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն։ 1979 թվականից՝ Հայարդնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ[1]։

Հայր և որդի Սարապյանների հուշատախտակը Երևանում

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարապյանի նախագծերով (համահեղինակ) Երևանում կառուցվել են «Արմենիա» հյուրանոցը (1956), Արհեստակցական միությունների տան և կապի նախարարության համալիրը (1957), Թանգարանների շենքը (1950-1981 թվականներ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970 թվական), Կոմպոզիտորների տունը՝ Դեմիրճյան փողոցի բնակելի հատվածով (1957), Առևտրի տունը (1958), «Սայաթ-Նովա» աղբյուր-հուշարձանը (1963), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977 թվական, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ՝ 1978 թվական), Կենտրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հյուրանոցը (1978), Հանրապետության հրապարակի շատրվանները (1955), «Փարոս» ռեստորանը (1970, Էջմիածնում՝ Առևտրի կենտրոնը (1976), Տաշքենդում՝ Արդարադատության պալատը (1978), Վիեննայում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1965-1968) և հայ համայնքի մշակութային կենտրոնը (1968)[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «AV Production - Էդուարդ Սարապյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-25 
  3. www.ERGIR.am։ «ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ — www.ERGIR.am» (ru-RU)։ Վերցված է 2019-02-25 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 212 CC-BY-SA-icon-80x15.png