Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Armenierplatz 03.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԱվստրիա Վիեննա
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱռաջնորդՏեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյան
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1968
Կոորդինատներ: 48°12′37.4400001″ հս․ լ. 16°23′22.200000100006″ ավ. ե. / 48.210400000028° հս․. լ. 16.38950000002778040° ավ. ե. / 48.210400000028; 16.38950000002778040

Սուրբ Հրիփսիմե եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ավստրիայի Վիեննա քաղաքի 3-րդ շրջանի Kolonitzgasse 11 բակում։ Համարվում է Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսը: Եկեղեցին կառուցվել է 1968 թվականին, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերի 12-ին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Kolonitzgasse 11 հասցեում ձեռք է բերվել եկեղեցու տարածքը։ Հայ ճարտարապետ Էդուարդ Սարապյանը նախագծել է եկեղեցին հայկական ճարտարապետությանը համահունչ։ Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Վալտեր Դուշմեյդը։ 1968 թվականին ապրիլի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը կատարել է եկեղեցու օծման արարողությունը[2]:

Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը եկեղեցու պատին

Եկեղեցին գտնվում է շենքերի բակում։ Եկեղեցու մուտքի վերևում՝ քարե ռելևֆի վրա երկու հրեշտակներ պահել են խաչը, որի ներքևում հայերեն արձանագրությունն է.

Aquote1.png ԿԱՌՈՒՑԱԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԷ ԵԿԵ

ՂԵՑԻՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
Տ.Տ. ՎԱԶԳԵՆԻ Ա. ԿԱԹՈՂԻԿՈ
ՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԱՐԴԵԱՄԲ
ՏԻԿՆՈՋՆ ՌՕԶ ԹՐԻՔԻ’Ի, ԾՆ.
ՀՌԻՓՍԻՄԷ ՀԱԼԱՃԵԱՆ,
Ր ԹՌԻԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԺՋ ԵԻ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1967

Aquote2.png
Խաչքար բերված Էջմիածնից

Եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքներում աչքի է ընկնում քարե երիզի վրա փորագրված խաղողի ողկույզով տարածվող զարդանախշը, պատի խորշում ամրացված Էջմիածնից բերված փոքրիկ խաչքարը և Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը: Սրբի գլխին նահատակության պսակն է, ձեռքին՝ մեծ խաչ, վերևում՝ Սուրբ հոգու աղավնին, ոտքերի տակ՝ Տրդատ 3-րդ արքան:

Եկեղեցու բակում կա հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայկական հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ, որտեղ տեղադրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված «Հավատ» հուշարձանը (քանդակագործ` Մարիամ Հակոբյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Felix Czeike (Hrsg.)։ Armenische Kirche. In: Historisches Lexikon Wien. Band 1, Kremayr & Scheriau, Wien 1992, ISBN 3-218-00543-4, S. 158 (Digitalisat).
  • Dehio-Handbuch. Die Kunstdenkmäler Österreichs: Wien. II. bis IX. und XX. Bezirk, III. Bezirk Landstraße, Armenische Kirche hl. Hripsime. Verlag Anton Schroll & Co, Wien 1993, Seite 47, ISBN 3-7031-0680-8.
  • Franz Gschwandtner, Christian Gastgeber: Die Ostkirchen in Wien. Ein Führer durch die orthodoxen und orientalischen Gemeinden. Styria, Wien 2004, ISBN 3-222-13145-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնք