Հայոց ցեղասպանության հուշարձան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Վիեննա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ավստրիա
ԲնակավայրՎիեննա
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial, Vienna Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում։ Հուշարձանն իրենից ներկայացնում է մետաղյա աբստրակտ կոթող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ստեղծված Ցեղասպանության հուշարձանի կոմիտեն 1979 թվականին Էջմիածնից բերված խաչքարը (25x35) տեղադրվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատի խորշում, այնուհետև ձեռնարկել է եկեղեցու բակում ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցումը։ Հուշարձանը կառուցվել է Ավստրիայի հոգևոր հովվության և Կարպիս Փափազյանի օժանդակությամբ։ Հուշարձանի շինարարությունը սկսվել է 1980 թվականին և ավարտվել 1984 թվականին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1984 թվականի ապրիլի 22-ին[1][2]։

Հուշարձանի պատվանդանին փորագրված են Ավետիս Ահարոնյանի հետևյալ խոսքերը.

ԱՅՍՔԱՆ ԱՐԻՒՆ ԹԵ ՄՈՌԱՆԱՆ ՄԵՐ ՈՐԴԻՔ,

ԹՈՂ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ ՀԱՅԻՆ ԿԱՐԴԱՅ ՆԱԽԱՏԻՆՔ...
1915-1985

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monument in Vienna, Austria
  2. «1915-1923 թվականների Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.