Հռիփսիմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Հռիփսիմեից)
Հռիփսիմե
Ծնունդ3-րդ դար
ԾննդավայրՀռոմ, Վատիկան
Վախճան301
Վախճան վայրՎաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք
Վախճան պատճառգլխատում
Թաղման վայրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ, Եթովպիայի Ուղղափառ եկեղեցիներ
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրսեպտեմբերի 29 (Կաթոլիկ եկեղեցի)
սեպտեմբերի 30 (Ուղղափառ եկեղեցի)
Հունիսի 4 (Հայ Առաքելական Եկեղեցի)
հոկտեմբերի 9 (Եթովպական Ուղղափառ եկեղեցի)
Աշխատանքմիանձնուհի

Հռիփսիմե (3-րդ դար, Հռոմ, Վատիկան - 301, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), քրիստոնյա նահատակ կույս, սուրբ։ Ըստ ավանդ. պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Մեծ Հայք և զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից։ Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար։ Հռիփսիմեի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռիփսիմե» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 596