Սրբապատկեր (հունարեն հուն․՝ εἰκών-ից «պատկեր», «կերպար»), քրիստոնեությունում (ուղղափառություն և կաթոլիկություն) Հիսուս Քրիստոսի, Տիրամոր և եկեղեցու կողմից հաստատված սրբերի պաշտամունքային, հաստոցային պատկեր։ Կաթոլիկ եկեղեցում գերակշռում են քանդակները, ուղղափառ եկեղեցում՝ գեղանկարները փայտի վրա։ Չնայած ի տարբերություն կուռքերի քրիստոնեական սրբապատկերները հանդես են գալիս իբրև խորհրդանիշ, միջնադարում պատկերամարտները ժխտում էին պատկերների պաշտամունքը։