Միաբնակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Միաբնակություն (նաև՝ (մոնոֆիզիտությունը, եվտիքեսականություն (հին հունարեն՝ μόνος - միայն մեկ, միակ + հին հունարեն՝ φύσις - բնություն)՝ քրիստոսաբանական հերետիկոսություն է, որը ծագել է 5-րդ դարում։ Ըստ դրա՝ Հիսուս Քրիստոսը ունի միայն մեկ աստվածային բնություն։ Այն ժխտում է Քրիստոսի մարդկային բնության գոյությունը։

Ի տարբերություն կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիների քրիստոսաբանության՝ մոնոֆիզիտները (միաբնակներ) հավատում են, որ Քրիստոսը միայն Աստված է, ոչ մարդ։ Ըստ նրանց՝ Քրիստոսի մարդկային տեսքը խաբուսիկ է և թվացյալ։

"Մոնոֆիզիտություն" տերմինը սկսվել է գործածվել միայն 7-րդ դարից սկսած։

Կարծիք կա, որ այս աղանդն որպես ուսմունք առաջացել է Կյուրեղ Ալեքսանդրացու խիստ մերժողական հետևորդների կողմից Երրորդ տիեզերական ժողովի ժամանակ, որտեղ քննադատվում էր նեստորականությունը։

Այդ աղանդի դեմ պայքարի ժամանակ Կյուրեղը նշեց այն քրիստոսաբանական բանաձևը, որը նա սխալմամբ վերագրում էր Աթանաս Ալեքսանդրացուն` «μία φύσις τοῦ θεοῦ λόγου σεσαρκωμένη»։ Մոնոֆիզիտները խեղաթյուրում են նրա ուսմունքը և համարում, որ նա նշել է Քրիստոսի միայն Աստվածային բնությունը։

Միաբնակության հիմնադիրն է համարվում Եվտիքեսը (մոտ 378-454)։ Նրա ստեղծած այս ուսմունքին էր վերաբերվում 448 թվականի Կոստանդնուպոլսի ժողովը, որտեղ նա ներկայացրեց իր հավատալիքների իմաստը․ ՛՛Ես հավատում եմ, որ Աստված կազմված էր երկու բնությունից մինչև միավորվելը, որից հետո հավատում եմ մեկ բնության՛՛։ Եվտիքիուսի ասածի իմաստն այն է, որ Քրիստոսը, լինելով Հայր Աստծո հետ միասնական, միասնական չէր մարդկանց հետ իր մարդկային էությամբ։ Ավելի պարզ ասած՝ Քրիստոսի մարդկային էությունը, որ Նա ժառանգել էր իր մորից, կարելի է ներկայացնել որպես մի կաթիլ մեղր մի մեծ օվկիանոսում, ուստի կորցրել է իր արդիականությունը։

Միաբնակությունը հայ մատենագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մատենագրության մեջ Եվտիքեսն առաջին անգամ հիշատակվում է V դ. պատմիչ Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակում, որտեղ նզովվում է Արիոսի, Նեստորի, Մանիի և մյուս աղանդավորների հետ միասին։ V դ. Վերջին և VI դ. սկզբին Հայ եկեղեցին ընդունել է Զենոն կայսրի «Հենոտիկոնը» («Միությանգիր»), որտեղ նզովվում է Եվտիքեսը, և հավաստել իր տարբեր ընկալումը եվտիքական միաբնակությունից։ Հայ դավանական գրվածքներում առաջին անգամ Եվտիքեսը, ի թիվս այլ աղանդավորների, նզովվում է VI դ. սկզբին, Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի «Թուղթ Հայոց ի Պարսս առ ուղղափառս» 2-րդ թղթում։

Հայ եկեղեցին ալեքսանդրյան վարդապետությունն ընկալում է կյուրեղյան-եփեսոսյան դավանության դիրքերից։ Նա, «մի բնության» ուսումը պաշտպանելով, Քրիստոսի մեջ աստվածային կողմն առհասարակ ավելի է շեշտում, սակայն «մի բնություն» ասելով՝ միայն աստվածայինը չի հասկանում և մարդկայինը անտեսում։ Հայ եկեղեցու քրիստոսաբանության Այս ըմբռնումը լավագույնս ձևակերպել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսն իր «Ընդդէմ երևութականաց» ճառում. «Քրիստոս ոչ է սոսկ մարդ, բայց և ոչ Աստուած մերկ, այլ՝ մանավանդ Աստուած և մարդ միանգամայն»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-06-ին։ Վերցված է 2014-02-16