Արևելյան հնագույն եկեղեցիներ
Արևելյան հնագույն եկեղեցիներ (նաև՝ Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիներ), քրիստոնյա Արևելքում կազմավորված եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցում առանձին դավանական ընտանիք։ Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիներն իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել առաջին երեք տիեզերական ժողովներում։

Ուղղափառություն Գլխավոր դավանանք (ավելի քան 75%) Գլխավոր դավանանք (50% - 75%) Կարևոր դավանանք (20% - 50%) Կարևոր դավանանք (5% - 20%) Փոքրամասնության դավանանք (1% - 5%) Արևելյան հնագույն եկեղեցիների տարածվածությունը Գլխավոր դավանանք (ավելի քան 75%) Գլխավոր դավանանք (50% - 75%) Կարևոր դավանանք (20% - 50%) Կարևոր դավանանք (5% - 20%) Փոքրամասնության դավանանք (1% - 5%)
Ընդունելով միայն երեք տիեզերական ժողովների դավանանքային վճիռները՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ․ Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Սուրբ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, դավանելով միաբնակությունը (Miaphysitism), մերժում են եվտիքեսությունը (Monophysitism), նեստորական և քաղկեդոնական երկաբնակությունը (Dyophysitism), կանգնել են դավանական այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզերական ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով։
Արևելյան հնագույն եկեղեցիներն են՝
- Հայաստանյայց առաքելական եկեղեցին,
- Ասորական ուղղափառ եկեղեցին,
- Ղպտի ուղղափառ եկեղեցին,
- Եթովպական ուղղափառ եկեղեցին,
- Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցին և
- Էրիթրեական ուղղափառ եկեղեցին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |
|