Սամվել Դանիելյան (ճարտարապետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Դանիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Սամվել Սայիկի Դանիելյան (օգոստոսի 10, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Երևանի գլխավոր ճարտարապետ (2004-2011)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1974 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում, 1984 թվականին պաշտպանել է գիտական թեզը Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, Ճարտարապետության թեկնածու (1988), դոցենտ (1992)։ 1973-1975 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ինժեներ, 1975-1983 թվականներին՝ ճարտարապետության և շինարարական արդյունաբերության ամբիոնի ասիստենտ, 1983-1990 թվականներին դասավանդել է նույն ամբիոնում։ 1990-1996 թվականներին եղել է Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1996 թվականին՝ Երևանի գլխավոր Ճարտարապետի տեղակալ։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ։ 2000-2003 թվականներին՝ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան, 2003-2004 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինական վարչության պետ։ 2004-2011 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը[1]։ 2011 թվականից "Classic AD" դինամիկ զարգացող ճարտարապետական արվեստանոցի գլխավոր ճարտարապետն է[2]։
Սամվել Դանիելյանի նախագծերով կառուցվել են ՝
- Բնակելի շենքեր Սպիտակի շրջանի Լեռնանցք համայնքում
- Բնակելիներ Երևանում, Լուսակերտում, Բյուրականում
- Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան Արագած լեռան մոտ
- Առողջապահական համալիր Աբովյանում
- «Սյունիք» ռեստորանը Աբովյանում
- Բիզնես կենտրոն Երևանում
- Պահածոների գործարանի առողջարան Աղվերանում
Նախորդող Նարեկ Սարգսյան |
Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյան 2004-2011 |
Հաջորդող Միքայել Հասրաթյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Դանիելյան, Հին ու նոր Երևանի խաչմերուկում
|