Մկրտիչ Մինասյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մինասյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Մկրտիչ Մինասյան | |
|---|---|
| Ի ծնե | Մկրտիչ Մինասի Մինասյան |
| Ծնվել է | հունիսի 24, 1940 (85 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Աշխատավայր | Հայաստանի ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե, Հայաստանի ճարտարապետների միություն և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մկրտիչ Մինասի Մինասյան (հունիսի 24, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2009)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 դպրոցը, 1967 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ 1964-1980 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, 1980-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, Երևանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ, 1993-1996 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1996-2001 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտ, արվեստանոցի վարիչ։ 1992-2002 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Ճարտարապետների միության քարտուղարի պաշտոնը։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ։ 2002 թվականից զբաղեցնում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահի պաշտոնը։ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի դոցենտ է[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011-2012 թվականներին Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) փոխնախագահ
- 2012-2013 թվականներին Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) նախագահ
- 2014 թվականից՝ Ճարտարապետների Միջազգային Ակադեմիայի Մոսկովյան բաժանմունքի թղթակից-անդամ
- 1999 թվականից՝ Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) կոորդինացիոն խորհրդի անդամ
- 2003-2009 թվականներին ՀՀ նախագահի արվեստի և ճարտարապետության բնագավառում մրցանակի ներկայացման հանձնաժողովի նախագահ
- 2006 թվականից՝ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի կառավարման խորհրդի անդամ
- 2008 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գիտամեթոդական խորհրդի անդամ
- 2009 թվականից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլլեգիայի անդամ
- 2006 թվականից՝ Երևանի քաղաքաշինության խորհրդի անդամ
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Մինասյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- Օտարերկրյա մասնագետների ընդունելությունների տունը (1972),
- Երևանյան լճի առափնյա բնակելի թաղամասի՝ Կողբի կառուցապատումը (1973),
- Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը և նրա տարածքի բարեկարգումը (1981, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983),
- Պետմատի հաշվողական կենտրոնի և Պետապի վարչության շենքերը (1984, այժմ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն),
- Սուրբ Թուխ Մանուկ Եկեղեցին (1997) Գեղհովիտ գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ),
- Հայկական մշակույթի կենտրոնի և Սուրբ Խաչ եկեղեցու համալիրը Մոսկվայում (2001-2005)։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետական աշխատանքների համամիութենական ստուգատես-մրցույթի «Գրան պրի» մրցանակ (ոսկե մեդալ) (1982)
- «Տարվա լավագույն ստեղծագործության» համար (Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի համար) (1982)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1983)
- Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի ստուգատես մրցույթում Առաջին կարգի դիպլոմ «Տարվա լավագույն նախագծի» համար (2001)
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)
- Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2009)[2]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2014)
- Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» հուշամեդալ (2015)
| Նախորդող Ռոմեո Ջուլհակյան |
Երևանի գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյան 1991-1993 |
Հաջորդող Ասլան Մխիթարյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
| ||||||
- Հունիսի 24 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Երևանի գլխավոր ճարտարապետներ
- ՀՀ վաստակավոր ճարտարապետներ
- Հայ ճարտարապետներ
- Հուլիսի 15 ծնունդներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ