Երևանի գլխավոր ճարտարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի գլխավոր ճարտարապետ՝ Երևան քաղաքի աշխատակազմի առանցքային պաշտոններից մեկը։ Երևանի գլխավոր ճարտարապետը վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները[1]։

Պամությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Մեհրաբյանի սիտուացիոն հատակագիծ, 1906-1911

Մինչ Խորհրդային կարգերի սահմանումը ըստ երևույթին նման պաշտոն չի եղել, իսկ քաղաքին վերաբերվող ճարտարապետական հարցերը պատվիրակվել են տարբեր կառույցներում պաշտոն զբաղեցնող կամ անհատ ճարտարապետների։ Նման օրինակ աշխատանք է իրականացրել ճարտարապետ ու ինչպես նրան ներկայացնում են հիշատակությունների մեջ[2] քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանը, ով 1906-1911 թվականներին ստեղծեց Երևան քաղաքի սիտուացիոն հատակագիծը՝ ամենամանրամասն քարտեզը, որ գոյություն է ունեցել մինչ այդ։ Այս հատակագիծը մեծապես օգնեց նաև Ալեքսանդր Թամանյանին, ով Առաջին հանրապետության տարիներին սկսեց գծել Երևանի նախագծային հատակագիծը, որն ավարտեց 1924-1925 թվականներին։

Երևանի առաջին ճարտարապետն է եղել Նիկողայոս Բունիաթյանը 1924-1938 թվականներին։

# Լուսանկար Անուն Պաշտոնավարման տարիներ
1 Buniatjan Nikoghajos.jpg Նիկողայոս Բունիաթյան 1924-1938
2 Մարկ Գրիգորյան 1939-1951
3 Գրիգոր Աղաբաբյան 1951—1959
4 Էդուարդ Սարապյան 1959-1964
5 Էդուարդ Պապյան 1964-1971
6 Ջիմ Թորոսյան 1971-1982
7 Gurgen Musheghyan (8).jpg Գուրգեն Մուշեղյան 1982-1990
8 Ռոմեո Ջուլհակյան 1990-1991
9 Մկրտիչ Մինասյան, ArmAg.JPG Մկրտիչ Մինասյան 1991-1993
10 Ասլան Մխիթարյան 1993-1996
11 Gurgen Musheghyan (8).jpg Գուրգեն Մուշեղյան 1996
12 Meschian Arthur 1996 1.jpg Արթուր Մեսչյան 1996 - 1997
13 Համլետ Խաչատրյան 1997-2000
14 Narek Sargsyan (1).jpg Նարեկ Սարգսյան 2000-2004
15 Սամվել Դանիելյան 2004-2011
16 Narek Sargsyan (1).jpg Նարեկ Սարգսյան 2011-2013
17 Tigran Barseghyan.jpg Տիգրան Բարսեղյան 2013-2018
18 Meschian Arthur 1996 1.jpg Արթուր Մեսչյան 2018 - 2020

Պաշտոնական լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորություններն են՝

1) քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում է ավագանու և քաղաքապետի մոտ քննարկվելիք քաղաքաշինության վերաբերյալ հարցերի նախապատրաստումը և դրանց նախնական քննարկումը.

2) կազմակերպում և ապահովում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների զարգացումն ապահովող և գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը, ներկայացնում առաջարկություններ քաղաքաշինական գործունեության կանոնակարգման վերաբերյալ.

3) ապահովում է քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտի զարգացման և գործունեության ամենամյա և քառամյա աշխատանքային ծրագրերի մշակումը.

4) ապահովում է քաղաքի առանձին հատվածների կառուցապատման և վերակառուցման քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի մշակումը, հետևողական աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի ներդրումային վարկանիշի ձևավորման ուղղությամբ.

5) ապահովում է Երևանի գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումների ծրագրի մշակումը և իրագործումը.

6) ապահովում է մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացման հայեցակարգի, ինչպես նաև կանխատեսումային ծրագրերի մշակումը.

7) քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում ապահովում է քաղաքի տարածքի օգտագործման համապատասխանությունը հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին.

8) օժանդակում է Երևանի քաղաքաշինական կադաստրի համակարգի ձևավորման և գործունեության կազմակերպման աշխատանքներին:

9) քաղաքապետի հանձնարարությամբ իրականացնում էայլ գործառույթներ:[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «yerevan.am | Պաշտոնական կայք | Քաղաքապետարան»։ www.yerevan.am։ Վերցված է 2020-06-09 
  2. markgrigorian (2011-04-26)։ «Продолжение эссе о Ереване»։ Марк Григорян։ Վերցված է 2020-06-09 
  3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրություն։ Երևան։ 2013։ էջ 6