Համլետ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համլետ Խաչատրյան
Խաչատրյան Համլետ Արմենակի.jpg
Ի ծնե Համլետ Արմենակի Խաչատրյան
Ծնվել է մարտի 25, 1951(1951-03-25)
Ծննդավայր Եղեգնաձոր, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է 2017
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Համլետ Արմենակի Խաչատրյան (1951, մարտի 25, Եղեգնաձոր - 2017, դեկտեմբեր[1]), հայ ճարտարապետ, դասախոս։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1973-1980 թթ. եղել է Հայշինճարտ գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, նախագծի գլխավոր ճարտարապետ: 1980 թ. Լայպցիգի միջազգային տոնավաճառի հայկական տաղավարի գլխավոր ճարտարապետ,1980-1984 թթ.՝ Պատմության և մշակույթի հուշարձաննների պահպանության և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ: 1984-1988 թթ. նույն վարչության «Արագածոտն» արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, տնօրեն: 1989 թ. Հայպետնախագիծ ինստիտուտիում Սպիտակ քաղաքի նախագծի գլխավորճարտարապետ: 1990-1992 թթ. Ճարտարապետների միջազգային ակադեմիայի արվեստանոցի վարիչ (IAA, Սոֆիա, Բուլղարիա): 1993-1995 թթ. IAA-ի Ուկրաինայի մասնաճյուղի գլխավոր ճարտարապետ (Կիև): 1996-1997 թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը[2]: 1998 թվականից դասախոսել է ԵՊՃՇՀ-ում։ 1998-2000 թթ.`եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է Պարույր Սևակ գյուղի (Արարատի մարզ) գլխավոր հատակագիծը (1980), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989) նախագծերը։

Խաչատրյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Երևան» հյուրանոցի (1999-2000), Արարատյան թեմի առաջնորդարանի (1980-1981), Շուշիում՝ «Խանի աղջկա պալատի» (2002) վերակառուցումները, Ժնևում՝ «Ֆրանկ Մյուլլեր» կենտրոնի համալիրի գլխավոր հատակագիծն ու կառուցապատումը (2004), կառուցվել Գառնիի ամրոցի (1982), Գլաձորի համալսարանի (1984, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985) թանգարանները, Աշտարակում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (1985), երկրաշարժի զոհերի հուշարձանը Բելգրադում (1990) և այլն։

Ձևավորել է «Լայպցիգ-80» միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973-1980 թթ. Հանրապետական միութենական տասնյակ մրցույթների մրցանակակիր
  • 1981 թ. «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակի դափնեկիր
  • 1985 թ. ՀԼԵԿՄ-ի դափնեկիր: Երիտասարդության համաշխարհային մոսկովյան փառատոնի դափնեկիր
  • 1991 թ. Ճարտարապետների միջազգային բիենալեի (INTERARCH-91) «Մեծ արծաթե» մեդալի մեդալակիր
  • Երևանի հյուսիսային մուտքի համալիրի նախագիծ-մրցույթ, առաջին մրցանակ
Նախորդող
Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Համլետ Խաչատրյան

1998-2000
Հաջորդող
Նարեկ Սարգսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը»։ www.hraparak.am (հայերեն)։ Վերցված է 2017-12-22 
  2. «Խաչատրյան Համլետ Արմենակի» 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007