Գուրգեն Մուշեղյան
Գուրգեն Մուշեղյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Գուրգեն Ներսեսի Մուշեղյան |
Ծնվել է | օգոստոսի 14, 1934 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2020 (86 տարեկան) |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ | |
Գուրգեն Մուշեղյան Վիքիդարանում | |
![]() |
Գուրգեն Ներսեսի Մուշեղյան (օգոստոսի 14, 1934, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2020), ճարտարապետ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1981)։ ՀՃԱ ակադեմիկոս (1996)։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ արտասահմանյան անդամ (1999)։
Ջազային երգչուհի Արաքսյա Մուշեղյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1959-1962 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964 թվականներին՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր)։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս[1][2]։
Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝
- Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
- Գյումրու օդանավակայանը, 1982
- Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987
Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը (2001-2005)։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի, 1990։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1986
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1987
- ԽՍՀՄ բազմակի չեմպիոն սուսերամարտի ոլորտում, Խորհրդային Միության սպորտի վարպետ
- ՀՀ «Անանիա Շիրակացի» մրցանակ, 2007
- Հայնախագիծ ինստիտուտի պատվոգիր, 2014
- Հայաստանի շինարարների, ճարտարապետների միությունների և Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվոգիր և բուհի ոսկե հուշամեդալ
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։
Նախորդող Ջիմ Թորոսյան |
Երևանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան 1982-1990 |
Հաջորդող Ռոմեո Ջուլհակյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Գուրգեն Մուշեղյանի կենսագրությունը avproduction կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին։ Վերցված է 2018-02-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 2020 մահեր
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Երևանի գլխավոր ճարտարապետներ
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետներ
- Խորհրդային ճարտարապետներ