Շիրակ (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակ Միջազգային Օդանավակայան

Shirak Airport (exterior).jpg

IATA: LWN – ԻԿԱՕ: UDSG
LWNը գտնվում է Հայաստանում
LWN
LWN
Օդանավակայանի գտնվելու վայրը
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Կորպորասիոն Ամերիկա
Ծառայում է Գյումրի
Բարձրացում ԲԾՄ 5000 ֆտ / 1524 մ
Տեղական ժամանակ UTC +4/+4
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
02/20 10,564 3,220 Ասֆալտ
Վիճակագրություն (2017)
Ճամփորդների թիվը 105 664

«Շիրակ» օդանավակայանը, հանդիսանում է միջազգային օդանավակայան, որը սպասարկում է Հայաստանի խոշորությամբ երկրորդ Գյումրի քաղաքը և Շիրակի մարզը։ Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Կառուցվել է 1961 թվականին և խոշորությամբ երկրորդն է Հայաստանում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո[1]:

Օդանավակայանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը և Կրասնոդարը։ Օդանավակայանը կառուցվել է 1961 թվականին։ 1970-ականների վերջին ճարտարապետներ Ճարտարապետներ՝ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի և Լևոն Քրիստաֆորյանի նախագծով կառոււցվել է օդանավակայանի նոր մասնաշենքը (կոնստրուկտոր՝ Է. Թոսունյան Վ. Թադևոսյան), որը թույլ էր տալիս ժամում մինչև 300 ուղևորի սպասարկել:[2] 2007 թվականին դարձել է ԱՄՕ-ի կոնցեսիայի մաս [3]:

Օդանավակայանն ունի 3 220 մ երկարությամբ թռիչքուղի՝ 2-րդ կարգի ՎՍՀ և լուսաազդանշանային համակարգերով։ Որպես քաղաքացիական ավիացիայի միակ այլընտրանքային օդանավակայան՝ այն Զվարթնոցի համար հանդիսանում է առաջնային այլընտրանքային օդանավակայանը։

Անկախության նվաճումից հետո տարածաշրջանում տնտեսության անկման և 1988 թ. տեղի ունեցած երկրաշարժի տևական հետևանքների պատճառով «Շիրակ» օդանավակայանի թռիչքների պահանջարկը սահմանափակ է: 2007 թ. այն սպասարկել է 46,000 ուղևոր: Թողունակության սահմանափակ լինելու պատճառով ուղևորների 98 պահանջարկի զգալի աճ չի ակնկալվում, սպասարկման տարածքը փոքր է, իսկ բարեկարգված ճանապարհների դեպքում այն ուղղակի մրցակցության մեջ կմտնի «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Չնայած այն փաստին, որ երկու օդանավակայաններն էլ շահագործվում են միևնույն ընկերության կողմից, ԱՄՕ–ի համար դժվար կլինի ավիափոխադրողներին գրավել դեպի Գյումրի՝ առաջարկելով ավելի ցածր ուղեվարձեր կամ ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ: Ներկայումս ԱՄՕ–ն փորձում է չարտերային թռիչքները և էժան ավիափոխադրողների թռիչքներն իրականացնել Գյումրու օդանավակայանից։

«Շիրակ» օդանավակայանում մեծածավալ աշխատանք է իրականացվել 2007 թ.-ից ի վեր, երբ ԱՄՕ-ն դարձավ նրա օպերատորը, այդ թվում՝ (ա) նավիգացիոն սարքավորումների կատարելագործում, (բ) թռիչքուղու վերակառուցում և ծածկույթների թարմացում, (գ) վայրէջքի և լուսաազդանշանային նոր համակարգի ներդնում և (դ) ուղևորային համալիրում հավելյալ գրանցման կետի տեղադրում: Քննարկման փուլում է նոր ուղևորային համալիրի կառուցման անհրաժեշտությունը։ Ներկայիս համալիրը հին է և չի կարող միաժամանակ մեկից ավելի ինքնաթիռ սպասարկել։ Միաժամանակ մեկից ավելի թռիչք սպասարկելիս անհնար է առանձնացնել ժամանող և մեկնող ուղևորահոսքերը, կամ օդանավակայանում սպասարկել մեծ քանակությամբ ուղևորների։ 255. Օդանավակայանը ներկայումս սպասարկում է ՔԱՄԿ 4C ծածկագրի ինքնաթիռներ, ինչպիսիք են, օրինակ, Բ-737, Ա-320 և Տու-154 տիպի ինքնաթիռները Այնուամենայնիվ, օդանավակայանը կարող է սպասարկել նաև ավելի մեծ՝ ՔԱՄԿ 4D ծածկագրի ինքնաթիռներ։ Այնուամենայնիվ, թռիչքուղու նեղ (165 մ) լինելու պատճառով օդանավակայանը կամ չի կարող սպասարկել ավելի մեծ, քան 1 կամ 2 ծածկագրերի ինքնաթիռներ, կամ էլ կարող է սպասարկել՝ միայն առանց սարքավորումների վայրէջքի դեպքում։ Թռիչքուղին պետք է լայնացվի մինչև 300 մ, ինչպես պահանջվում է ՔԱՄԿ Հավելված 14–ով՝ ներկայումս իրականացվող սարքավորումներով վայրէջքները սպասարկելու նպատակով Դա նշանակում է, որ նեղ թռիչքուղու պատճառով «Շիրակ» օդանավակայանն այն օգտագործող օդանավի մասով ներկայումս չի կարող համապատասխանել ՔԱՄԿ-ի կողմից ընդունված Միջազգային ստանդարտներին և երաշխավորված պրակտիկային:

Ավիաուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ դեկտեմբերի 2-ից Շիրակ օդանավակայանը վերսկսում է աշխատանքը, առաջին չվերթը կկատարի «Ուրալյան ավիաընկերությունը» դեպի Դոնի Ռոստով: Դրա մասին ընկերությունը հայտարարել էր իրենց պաշտոնական կայքում[4]:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար: Դեկտեմբերի 15-ից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը մեկնարկում է Գյումրի-Մոսկվա-Գյումրի չվերթը[5]: Տոմսի արժեքը սկսվում է 999 ռուբլուց: Երևանի բնակիչներին ընկերությունն առաջարկում է օգտվել իրենց Fly&Bus ծառայությունից:

Երկրներ Ավիաուղիներ Չվերթներ Նշում
Ռուսաստան Ռուսաստան Տարոն Ավիա Կրասնոդար Յուրաքանչյուր` Երեքշաբթի։ [Դադարեցված է]
Ռուսաստան Ռուսաստան Տարոն Ավիա Սամարա Յուրաքանչյուր` Չորեքշաբթի։ [Դադարեցված է]
Ռուսաստան Ռուսաստան Տարոն Ավիա Մոսկվա Յուրաքանչյուր` Ուրբաթ, Կիրակի։

2017 թ. Դեկտեմբերի 2-ից նաև` Շաբաթ։ [Դադարեցված է]

Ռուսաստան Ռուսաստան Պոբեդա Մոսկվա Ամեն օր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]