Դոմոդեդովո օդանավակայան
Դոմոդեդովո օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: УУДД (UUDD) – ԻԿԱՕ: DME | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | Քաղաքացիական, Միջազգային | ||
Սեփականատեր | ОАО «Միջազգային օդանավակայան «Դոմոդեդովո» | ||
Ծառայում է | Մոսկվա | ||
Տեղագրություն | ![]() | ||
Մակերես | 167 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +3 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
14/32 | 3794х53 | Բետոն | |
14/32 | 3500x60 | Բետոն | |
Վիճակագրություն (2014) | |||
Ուղևորներ- Տարեթիվ |
![]() | ||
Վիճակագրություն[1][2]։ |
Դոմոդեդովո (ռուս.՝ Домоде́дово (IATA: DME, ICAO: UUDD))՝ միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը։ Գտնվում է Դոմոդեդովո քաղաքային օկրուգի և Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի սահմանին, Մոսկվայի կենտրոնից 45 կմ դեպի հարավ-արևելք, Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 22 կմ հեռավորության վրա։ Պաշտոնական անվանումն է՝ «Մոսկվա (Դոմոդեդովո)»[3]։
2014 թվականի տվյալներով ուղևորափոխադրումների ծավալով համարվում է ռուսական օդանավակայաններից ամենախոշորը, ինչպես նաև մտնում է Եվրոպայի խոշորագույն 20 օդանավակայանների մեջ[4]։
Օդանավակայանը ներառում է երկու իրարից անկախ զուգահեռ թռիչքուղիներ։ Դրանք իրարից գտնվում են երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Դոմոդեդովո օդանավակայանը դարձնում է Մոսկովյան ավիացիոն հանգույցի միակ օդանավակայանը, որը կարող է իր երկու թռիչքուղիների վրա իրականացնել երկու գործողություն միաժամանակ՝ և՛ թռիչք, և՛ վայրէջք։ Երկու թռիչքուղիները սերտիֆիկացված են ICAO CAT IIIА կատեգորիայով։ Առաջին թռիչքուղու վերակառուցումը Դոմոդեդովո օդանավակայանը դարձրել է առաջինը, որը հնարավորություն ունի ընդունել ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը[5]։
Դոմոդեդովո օդանավակայանի ուղևորատար տերմինալը ունի «С» IATA սերտիֆիկատը և համարվում է առաջինը Ռուսաստանում, որը անցել է սերտիֆիկացում ISO 9001:2000 որակի միջազգային ստանդարտներով[6]։
Մոսկվայի ընդհանուր ուղևորահոսքի մեջ օդանավակայանի բաժինը կազմում է 46%։ Դոմոդեդովոյից չվերթները իրականացնում են 82 ավիաընկերություններ աշխարհի 247 ուղղություններով, որոնցից 83-ը եզակի են մոսկովյան ավիացիոն հանգույցի համար[7]։ Օդանավակայանի գործընկերների կազմում կան 48 արտասահմանյան (նրանցից 12-ը ներկայացնում են ԱՊՀ երկրները) և 28 ռուսական ավիաընկերություններ։ 2014 թվականին Դոմոդեդովո օդանավակայանը սպասարկել է 33,4 միլիոն ուղևոր[8]։
Օդանավակայանի սեփականատերը համարվում է «Իսթ Լայն» ընկերությունը։ Փաստացի օդանավակայանը պատկանում է կիպրական East Line ընկերությանը, որը իր հերթին պատկանում է Մեն կղզում գրանցված FML ընկերությանը[9][10]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանի պատմությունը սկսվել է 1954 թվականի նոյեմբերի 13-ին, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել կառուցել մոսկովյան երկրորդ քաղաքացիական օդանավակայանը, որը պետք է գտնվեր Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանում։ Դոմոդեդովո օդանավակայանի «ծննդյան օրն» է համարվում 1962 թվականի ապրիլի 7-ը։
1964 թվականի մարտի 25-ին Ту-104 ինքնաթիռով իրականացվել է առաջին ուղևորատար Մոսկվա-Սվերդլովսկ չվերթը։ 1964 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել օդակայանի համալիրի բացումը։ Կանոնավոր ուղևորատար չվերթները սկսեցին իրականացվել 1966 թվականին։ 2011 թվականին «World Airport Awards» մրցանակաբաշխության շրջանակներում օդանավակայանը ճանաչվել է լավագույնը Արևելյան Եվրոպայում[11]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | 1990 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
Ուղևորներ, մլն ուղևոր. | 16,6[12] | 20,4[13] | 18,7[14] | 22,3[15] | 25,7 | 28,2[16] | 30,7 | 33,4 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Аэропорт Домодедово подвел итоги работы в 2013 году»։ 2014-01-14։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2014-09-01
- ↑ World Aero Data Archived 2015-05-04 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
- ↑ European Airport Traffic Trends | anna.aero
- ↑ Итоговый отчёт о проведённых исследованиях: Существующее состояние аэропортов МАУ и перспективы их развития до 2030 года Archived 2010-11-05 at the Wayback Machine., Группа компаний «Прогресстех».
- ↑ Домодедово подтвердил сертификацию пассажирского терминала по стандарту ISO 9001:2000 Archived 2011-12-25 at the Wayback Machine., сайт аэропорта Домодедово.
- ↑ Аэропорт сегодня (официальный сайт аэропорта Домодедово)
- ↑ «Московский аэропорт Домодедово подвёл итоги деятельности за 2012 год - Московский аэропорт Домодедово»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-24
- ↑ «Ответственные за авиаколлапс прячутся за хитрыми схемами»։ // news.mail.ru со ссылкой на «Вести.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-4-28
- ↑ ФСБ разрешат выяснить владельцев Домодедово — Газета Труд
- ↑ ««Skytrax World Airport Awards», «Best Airport Eastern Europe»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է 2015-06-01
- ↑ «Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2013-07-07
- ↑ 30 крупнейших аэропортов России 2008
- ↑ 30 крупнейших аэропортов России 2009
- ↑ 30 крупнейших аэропортов России 2010
- ↑ «Домодедово подвёл итоги деятельности за 2012 год»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2015-06-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ինչպես գնալ Դոմոդեդովո օդանավակայան Archived 2016-03-26 at the Wayback Machine.
|