Բերդի օդանավակայան
Բերդի օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
' | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Տեղագրություն | Այգեպար, Հայաստան | ||
Գործածված | 1959 | ||
Կոորդինատներ | 40°55′33″ հս․. լ. 45°27′45″ ավ. ե.HGЯO | ||
Տեղական ժամանակ | UTC +4/+4 | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
06 | 1,670 | ||
24 | 1,670 |
Բերդի օդանավակայան, Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղի հարևանությամբ գտնվող քաղաքացիական օդանավակայան[1]։ Մարզի երկու օդանավակայաններից մեկն է (մյուսը՝ Բագրատաշենում)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանը բացվել է 1959 թվականին՝ Այգեպար գյուղի հարևանությամբ։ 1979 թվականին բացվել է օդանավակայանի նոր հատվածը[1]։ Ընդհանուր առմամբ, օդանավակայանը գործել է մինչև 1990 թ.-ը[1]։
Հին օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Դմիտրի Աթբաշյանի, ով 1971-1987 թվականներին ղեկավարել է Հայկական ԽՍՀ քաղաքացիական ավիացիայի կառույցը, Բերդի հին՝ 1959 թվականին կառուցված օդանավակայանի թռիչքուղին կազմում է ընդամենը 600 մետր և կառուցելիս նախատեսված էր «Ան-2» ինքնաթիռների համար։ Այդ հին աերոդրոմի հյուսիսային եզրն անմիջապես Հայաստան-Ադրբեջան սահմանն է գտնվում[1]։
Նոր օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին բացվել է օդանավակայանի նոր կառույցը, քանի որ, ըստ Դմիտրի Աթբաշյանի, անհրաժեշտ էր ընտրել նոր օդանավակայանի համար առավել հարմար տարածք և միակ մատչելի տարբերակը Տավուշ գետի հունն էր Այգեպարի հարևանությամբ։ Դրա հետ կապված խնդիր էր ծագել պատվարի կառուցման միջոցով ապագա աերոդրոմի տարածքից հեռացնել գետի հունը, այնպես անելով, որ վարարումների ժամանակ տարածքը ջրով չծածկվի։ Հենց այդ պատճառով էր ձգձգվել օդանավակայանի շինարարությունը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|