Տարոն Ավիա
Տարոն Ավիա | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | 2007 | |||
Կենտրոններ | Շիրակ օդակայան | |||
Գլխամաս | Երևան, Հայաստան | |||
taron-avia.am/en |
«Տարոն Ավիա», ավիաընկերություն, որը 2007 թվականին հիմնադրվել և գրանցվել է Հայաստանում։
Իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի ԱՊՀ երկրներ, ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը Եվրասիական Միության տարածքում։
Թռիչքներն իրականացվում են Boeing 737-500 տեսակի օդանավերով։
Ավիաընկերության հիմնադիր-տնօրենն է Գառնիկ Պապիկյանը։
2-րդ ազգային փոխադրողն է, որն իր ակտիվ գործունեությունը սկսել է Գյումրու Շիրակ օդանավակայանում 2017թ. ապրիլի 25-ից՝ իրականացնելով չվերթներ դեպի Կրասնոդար, Սամարա և Դոնի Ռոստով ուղղություններով, հետագայում նաև դեպի Մոսկվա։ Գյումրի-Դոնի Ռոստով ուղղությամբ չվերթներ այլևս չեն իրականացվում, իսկ մնացած ուղղությունները ժամանակավորապես ավիաընկերությունը չեղարկել է՝ հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները։
Ավիաընկերությունը 2017 թ. նոյեմբերի 17-ից սկսած չվերթներ է իրականացնում նաև Երևան - Մոսկվա/Վնուկովո/ - Երևան ուղղությամբ։
Ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:[1]
Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավի տեսակը | Շահագործվում է | Պատվիրված |
Boeing 737—500 | 2 | - |
ан-12 | ||
ил-76 |
Ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը | Երկիր | IATA | IKAO | Օդանավակայան |
---|---|---|---|---|
Գյումրի | Հայաստան | LWN | UDSG | Շիրակ միջազգային օդանավակայան |
Երևան | Հայաստան | EVN | UDYZ | Զվարթնոց միջազգային օդանավակայան |
Կրասնոդար | Ռուսաստան | KRR | URKK | Կրասնոդար օդանավակայան (Պաշկովսկիյ) |
Մոսկվա | Ռուսաստան | DME | UUDD | Դոմոդեդովո միջազգային օդանավակայան |
Մոսկվա | Ռուսաստան | VKO | UUWW | Վնուկովո միջազգային օդանավակայան |
Սամարա | Ռուսաստան | KUF | UWWW | Սամարա (Կուրումոչ) միջազգային օդանավակայան |
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Շիրակի» կոնցեսիոներն ասում է, թե «Տարոն-Ավիային» աննախադեպ արտոնյալ պայմաններ էր տվել - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2018-09-13
|