Հայկական ավիաուղիներ
Հայկական ավիաուղիներ | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | 1991 | |||
Գործունեության ավարտ | 2003 | |||
Կենտրոններ | Զվարթնոց | |||
Նավատորմ | 25 | |||
Գլխամաս | Երևան, Հայաստան | |||
Ղեկավարություն | Արսեն Ավետիսյան (տնօրեն) | |||
armenianairlines.com |
Հայկական ավիաուղիներ, Հայաստանի առաջին ավիաընկերություն։ Եղել է Հայաստանի ազգային ավիափոխադրողը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական ավիաուղիները հիմնադրվել է 1991 թվականին։ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանին բաժին հասան ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ՅԱԿ-40 օդանավերը և ՄԻ-8 ուղղաթիռները։ Այս օդանավերի բազայի վրա ստեղծվեցին «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ն՝ բազավորումը «Զվարթնոց» օդանավակայան և նրա դուստր ձեռնարկություն «Արարատ ավիա»-ն՝ բազավորումը Էրեբունի օդանավակայան (հետագայում միավորվեցին)։ Կային նաև մի քանի փոքր մասնավոր ընկերություններ։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը 2003 թվականի ապրիլի 15-ին, իսկ 2004 թվականի մարտի 26-ին ՀՀ տնտեսական դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց[1]։
Երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը կանոնավոր չվերթներ էր իրականացնում դեպի Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք և ԱՊՀ երկրներ, ինչպես նաև իրականացնում էր տարանցիկ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։
Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը ուներ ԻԼ-86, ԱՆ-12, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ՅԱԿ-40 օդանավերը և ՄԻ-8 ուղղաթիռները։ 1998 թվականից մինչև լուծարումը շահագործում էր մեկ վարձակալած Airbus A310 ինքնաթիռը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սնանկության հայկական բանաձևը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ հունվարի 8
|