Արմավիա
«Արմավիա» ավիաընկերություն | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | դեկտեմբերի 12, 1996 | |||
Գործունեության ավարտ | ապրիլի 1, 2013 | |||
Կենտրոններ | Զվարթնոց | |||
Նավատորմ | 9 | |||
Գլխամաս | Երևան, Հայաստան | |||
Ղեկավարություն | Նորայր Բելլույան | |||
Աշխատակիցներ | 450 |
Արմավիա, հայկական ազգային ավիաընկերություն։ Հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել իր գործունեությունը։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ էր իրականացնում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 48 քաղաքներում[1]։ Հիմնական չվերթներն ու չարտերային միջազգային թռիչքներն իրականացվում էին Զվարթնոց օդանավակայանից։
«Արմավիա» ավիաընկերության 68%-ը պատկանում էր «Mika Corporation»-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արմավիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերրի 12-ին։
2002-ին «Արմավիա» ավիաընկերությունը ռազմավարական դաշինք ստեղծելու մասին առևտրային համաձայնագիր կնքեց ռուսական «Սիբիր» ավիաընկերության հետ։ Նույն տարում «Արմավիա» ավիաընկերությունը շահագործեց Airbus A320 առաջին ինքնաթիռը, իսկ երկրորդը շահագործման հանձնվեց 2003-ին։
2003 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը իր վրա վերցրեց սնանկացած Հայկական ավիաուղիների թռիչքների մի մասը։
2013-ին սնանկացման պատճառով դադարեցրել է իր գործունեությունը։
Միջադեպեր և դժբախտ պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի մայիսի 3-ին Երևանի ժամանակով ժամը 23:47-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 00։47-ին) «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի RNV 967 չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը լքել է Զվարթնոց օդանավակայանը։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են եղանակի մասին տվյալները։ Անձնակազմի անդամներն ունեցել են տվյալ չվերթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ և տեղեկացել, որ եղանակի փոփոխություն չկա։ Ժամը 01։20-ին (Մոսկվայի ժամանակով) անձնակազմի անդամները վատ եղանակի պատճառով որոշել են վերադառնալ Երևան[2], սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։ Ժամը 02։00-ին դիսպետչերը կրկին կապվել է թիվ 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 3600 մետր բարձրության վրա։ Այն գտնվել է Սոչիի ռադարների ծածկույթի տակ։ Դիսպետչերը անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալու թույլտվություն է տվել։
Ժամը 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայրէջք կատարել։ Վերահսկիչ դիսպետչերը անձնակազմի անդամներին հայտնել է, որ ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ժամը 02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել և 4000 մետր բարձրությունից ընկել Սև ծովը, ինչի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է։ Ինքնաթիռի բեկորները սուզվել են 700 մետր խորությամբ։ Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները։
Ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄԷ (Դուբայ)
Մեծ Բրիտանիա (Բիրմենգհեմ)
Գերմանիա (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ (Մայն))
Իսպանիա (Բարսելոնա)
Թուրքիա (Ստամբուլ)
Հնդկաստան (Ամրիտսար, Դելի)
Իրան (Սպահան)
Իսրայել (Թել Ավիվ)
Իտալիա (Վենետիկ, Միլան, Հռոմ)
Կիպրոս (Լարնակա)
Լիտվա (Վիլնյուս)
Լիբանան (Բեյրութ)
Սլովակիա (Բրատիսլավա)
Նիդերլանդներ (Ամստերդամ)
Ռուսաստան (Աստրախան, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ստավրոպոլ, Ուֆա)
Հունաստան (Աթենք, Սալոնիկի, Խանիա)
Ֆրանսիա (Լիոն, Մարսել, Փարիզ)
Վրաստան (Թբիլիսի)
Սիրիա (Հալեպ)
Շվեյցարիա (Ցյուրիխ)
Լեհաստան (Վարշավա)
Հայաստան (Երևան, Գյումրի)
Ուկրաինա (Դոնեցկ, Կիև, Օդեսա, Սիմֆերոպոլ, Խարկով, Դնեպրոպետրոսվսկ)
Բահրեյն (Մանամա)
Հորդանան (Ամման)
Չվերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին «Արմավիա» ավիաընկերության նավատորմը բաղկացած էր երեք ինքնաթիռներից՝ Airbus А320, Airbus A319 և Bombardier CRJ-200: Բացի այդ, 2011 թվականին նախատեսում էր ձեռք բերել Airbus A321, Sukhoi Superjet 100 ինքնաթիռները։
2008 թվականի դրությամբ «Արմավիա» ավիաընկերությունը ուղևորափոխադրել է 647.000 ուղևոր[3]։
Համար | Գրանցման համար |
Ինքնաթիռի
մոդել |
Սերիական համար |
Առաջին չվերթ |
Անուն | Պատմություն | Լուսանկար |
---|---|---|---|---|---|---|---|
1 | EK20014 | Bombardier CRJ-200LR | 7282 | 31.09.1999 | Sergey Mergelyan | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | + |
2 | EK20017 | Bombardier CRJ-200LR | 7431 | 05.10.2000 | Martiros Saryan | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | + |
3 | EK20018 | Bombardier CRJ-200LR | 7499 | 13.05.2001 | Arno Babajanyan | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | + |
4 | EK42470 | Як-42Д | 4520424116677 | 20.06.1992 | Mantashev A I | + | + |
5 | EK73771 | Boeing 737-55S | 28471 | 03.05.1997 | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | |
6 | EK73772 | Boeing 737-55S | 28472 | 28.01.1998 | + Archived 2014-08-19 at the Wayback Machine. | + Archived 2014-08-19 at the Wayback Machine. | |
7 | EK73775 | Boeing 737-55S | 28475 | 16.02.1999 | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. | + Archived 2014-08-18 at the Wayback Machine. |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.armavia.aero/rusmain.php?page=about_news&id=153(չաշխատող հղում)
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2012-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12
- ↑ Armavia - Авиабилеты, чартерные рейсы, туры, полеты
- ↑ «Воздушный флот Армавиа на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31
- ↑ Флот Армавиа на airfleets
|