Airbus A320

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airbus A320
Airbus A320-214, Airbus Industrie JP7617615.jpg
Տեսակ թռչող ապարատների ընտանիք, narrow-body airliner և ուղեւորատար ինքնաթիռ
Շարժիչ CFM56, IAE V2500, CFM International LEAP և Pratt & Whitney PW1000G
Արտադրող Airbus
Առաջին թռիչք փետրվարի 22, 1987
Շահագործման սկիզբ մարտ 1988
Շահագործողներ American Airlines, Vueling, Air Canada, Aer Lingus, Բրիտանական Ավիաուղիներ, Ավստրիական ավիաուղիներ, Scandinavian Airlines System, Swiss International Air Lines, Frontier Airlines, Eurowings Europe, Germanwings, Eurowings, EasyJet Europe, easyJet, LAN Airlines, Աերոֆլոտ, Middle East Airlines, TAP Portugal, Thomas Cook Airlines, Germania, Lufthansa, Brussels Airlines, Wizz Air, Turkish Airlines, AirAsia, IndiGo, Spirit Airlines, Volaris, JetBlue Airways, Air Canada Rouge, Delta Air Lines, United Airlines, Asiana Airlines, Shenzhen Airlines, Air New Zealand, China Eastern Airlines, Virgin America, China Southern Airlines, Air India, Jetstar Airways, Interjet և Աերոֆլոտ
Airbus A320 family Վիքիպահեստում
Լուֆթանզայի Airbus A319, A320, A321 ինքնաթիռները

Airbus A320, պատկանում է միջին չափի օդանավերի ընտանիքին։ Նրան պատկանող «Boeing 737» օդանավը աշխարհի ամենալավ վաճառվող օդանավերից մեկն է։ Այն առաջին օդանավերից է, որը կիրառել է էլեկտրական շարժիչներ‌[փա՞ստ] (անգլերէն՝ fly-by-wire)։ Այս փոփոխություններից հետո օդանավի ապահովությունը սկսել է բարձրանալ։


Ընտանիքը միավորում են A318, A319, A320 և A321 քաղաքացիական օդանավերը, ինչպես նաև՝ ACJ բիզնես օդանավը։

Airbus A320-ը կազմել է նոր օդանավի ընտանիքը, որը նույնպես ենթարկվել է փոփոխությունների, բայց իր չափերը և կարողությունները չի փոխել։ Այս օդանավերի ընտանիքը ընկերություններին խնայողություն է բերել, որովհետև օդանավերի մասերը նույնն են և այս օդանավերը վարում են նույն օդաչուները։


Ընտանիքի վերջնական հավաքման գործարանները գտնվում են Թուլուզում՝ Ֆրանսիա և Համբուրգում՝ Գերմանիա։ 2009 թվականին օդանավերը սկսել են արտադրվել Չինաստանի Թիանճին քաղաքում։[1]

A320 ընտանիքի առաջին օդանավի՝ A320-ի արտադրությունը սկսվել է 1987 թվականի մարտ ամսին։ Որը իր առաջին թռիչքը կատարել է 1987 թվականի փետրվարի 22-ին, իսկ առաջին առաքումը՝ 1988 թվականի մարտին։ Որոշ ժամանակ անց ընտանիքը համալրվեց A321 ինքնաթիռով (առաջին արտադրանքը՝ 1994-ին), այնուհետև՝ A319-ով (1996-ին) և A318-ով (2003-ին)։

Airbus A320 ընտանիքի օդանավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

A318[խմբագրել | խմբագրել կոդը]

Frontier Airlines Fawn Airbus A318-111 N808FR.jpg Երկարություն՝ 31,4 մետր

Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5B կամ 2 Pratt & Whitney PW 6000A
Ողևորների թիվը՝ 136 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 6000 ք․մ
Առաջին թռիչք՝ 1999 թվական

A319[խմբագրել | խմբագրել կոդը]

Avianca Airbus A319 (5882733172).jpg Երկարություն՝ 33,8 մ․

Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5 (A, B) կամ 2 IAE V2500-A (1, 5)
Ողևորների թիվը՝ 145 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 6800 ք․մ
Առաջին թռիչք՝ 1993 թվական

A320[խմբագրել | խմբագրել կոդը]

Avianca Airbus A320 (5882722688).jpg Երկարություն՝ 37,6 մ․

Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5 (A, B) կամ 2 IAE V2500-A (1, 5)
Ողևորների թիվը՝ 164 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 5700 ք․մ
Առաջին թռիչք՝ 1984 թվական

A321[խմբագրել | խմբագրել կոդը]

Onur Air, TC-OBJ, Airbus A321-231 (16270437767).jpg Երկարություն՝ 44,5 մ

Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5B կամ 2 IAE V2500-A5
Ողևորների թիվը՝ 225 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 5600 ք.մ
Առաջին թռիչք՝ 1989 թվական

Airbus A320-ի հետ կապված վթարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus A320 ընտանիքի օդանավերի վթարների և փորձանքների պատճառով եղել են 3047 զոհ և 34 օդանվերի կորուստ։

  • 1990 թվականի փետրվարի 14-ին Հնդկաստանի Պանկալոր քաղաքի օդանավակայանում օդաչուների սխալների հետևանքով վայրէջքի ժամանակ օդանավի հետ տեղի ունեցավ վթար, որը դարձավ 92 մարդու զոհվելու պատճառ։
  • 1992 թվականի հունվարի 20-ին Սթրասբուրգի մոտ նոյնպես վայրէջքի ժամանակ և անձնակազմի սխալների պատճառով Լիոնեն եկած Air Inter ընկերության A320-111 օդանավը բախվեց վազքուղուն, որի հետևանքով զոհվեցին բոլոր 87 ուղևորները ու անձնակազմի անդամները։
  • 2000 թվականի օգոստոսի 23-ին Կահիրե եկած Gulf Air ընկերության օդանավը վայրէջքի համար նախատեսված երկրորդ շրջանը կատարելիս ընկավ Պարսից ծոց, որի հետևանքով զոհվեց 143 մարդ։
  • 2006 թվականի մայիսի 3-ի գիշերը նույնպես ծովի մեջ ընկնելու դեպք պատահեց, այս անգամ՝ հայկական «Արմավիա» Երևան Սոչի թռչող օդանավը վայրէջքի ժամանակ ընկավ Սև ծով և ամբողջովին ավերվեց։ Վթարը խլեց 113 մարդու կյանք։
  • 2007 թվականի հուլիսի 18-ին Բրազիլիայի Սան Պաուլու հասած օդանավը անձրևների պատճառով թացացած վազքուղու վրա վայրէջք կատարելու ժամանակ, անիվների սայթաքելու պատճառով, սահելով մխրճվեց վառելանյութերի պահեստին և բոցավառվեց։ Դրա հետևանքով զոհվեց 199 մարդ։ Այս վթարը Բրազիլիայի պատմության մեջ ամենաշատ մարդու կյանք խլած վթարն է եղել։
  • 2010 թվականի հուլիսի 28-ին Պակիստանի Իսլամաբադ քաղաքի մոտակայքում Airblue ընկերության A321-200 օդանավը բախվեց Հիմալայների ստորին ժայռերին։ Դրա հետևանքով զոհվեց 152 մարդ։
  • 2012 թվականի դեկտեմբեր 28-ին Ճավայի ծովում խորտակվել է Indonesia AirAsia ընկերության Սինկապուր թռչող օդանավը, որի հետևանքով զոհվել է 162 մարդ։

Մրցակցություն Բոյինգ 737-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

A320 ընտանիքը ստեղծել է Boeing 737 օդանավը, որը մրցում է McDonnell Douglas MD-80/90 կարգի օդանավերի հետ։[2][3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Airbus։ «Aircraft Families»։ Վերցված է մարտի 1, 2011 
  2. «Airbus Orders and Deliveries»։ Airbus։ 31 March 2016։ Վերցված է 11 April 2016  spreadsheet with details
  3. «737 Model Summary»։ Boeing։ August 2015։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015 
  4. «Orders and Deliveries search page»։ Boeing։ օգոստոսի 31, 2015։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]