Wizz Air

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wizz Air

Wizz Air՝ Հունգարա-լեհական ավիաընկերություն, ավիաընկերության գրասենյակը գտնվում է Վեչեշում[1][2]։ Աշխատում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, նաև ընկերությունն ունի բազա հետևյալ օդանավակայաններում՝ Կատովիցեյում, Վարշավայում, Գդանսկում, Բուդապեշտում, Բաքվի, Սոֆիայում, Բուխարեստում, Ռումինիայում, Բելգրադում, Կիևում, Լիտվայում, Վրաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին։ Հիմնական ներդրողն էր ամերիկյան ավիաընկերություն՝ Indigo Partners-ը, որը մասնագիտացած է միայն տրանսպորտի ներդրումներով։ Առաջին չվերթը եղել է 2004 թվականի մայիսի 19-ին, Կատովիցեյում։ 19 օր անց Լեհաստանում և Հունգարիայում միացել է Եվրոպական Միությունն, և դարձել է եվրոպական միասնական ավիացիա։ Ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 250.000 ուղևոր։ 2012 թվականին ավիաընկերությունը տեղափոխեց ավելի քան 50 միլիոն ուղևոր[3]։

Ավիաընկերությունն ստեղծվել է Լոնդոնում, իսկ դուստր ավիաընկերությունները ստեղծվել են Լեհաստանում, Հունգարիայում և Բուլղարիայում։ Wizz Air Bulgaria ավիաընկերությունը սկսել է գործել 2005 թվականի սեպտեմբերին[4]։ Կիևում, ստեղծվել է Wizz Air Ukraine ավիաընկերությունը, որը սկսել է գործել 2008 թվականից, ընկերությունը հանդիսանում է լիարժեք ավիաընկերություն։

Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 11-ին ավիաընկերությունը իրականացնում էր թռիչքներ Ուկրաինայում, Կիևից։ 2013 թվականին ընկերությունը իրականացնում է միայն ներքին թռիչքներ դեպի Ուկրաինա։ Առաջին միջազգային չվերթը իրականացվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, Լոնդոնում, Լուտոն օդանավակայանում։ 2013 թվականին նախատեսված էր միջազգային օդային թռիչքներ Կիև քաղաքից հետևյալ ուղղություններով՝ Ստամբուլ, Բուդապեշտ, Բարսելոնա, Վալենսիա, Վենետիկ, Վիլնյուս, Դորտմունդ, Դուբայ, Կատովիցե, Համբուրգ, Քյոլն, Քութայիս, Լոնդոն, Միլան, Սոֆիա, Սիմֆերոպոլ։

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Wizz Air ավիաընկերությունը համառորեն փորձել է մուտք գործել ռուսական շուկա, բայց չի կարողացել, քանի որ անընդհատ խոչընդոտում էր ռուսական իշխանությունը, սակայն աջակցում է «Աէրոֆլոտ»[5][6][7]։ Այսպիսով Wizz Air ավիաընկերությունը 2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջարկված պահանջները կատարում է, և պաշտոնապես հայտարարվում է, որպեսզի իրականացնի իր առաջին թռիչքը Ռուսաստանից։ Այդ չվերթը իրականացվեց 2013 թվականի սեպտեմբերի 23-ին, Մոսկվա (Վնուկովոից) - Բուդապեշտ։

Ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ավիաընկերությունը իրականացրել է թռիչքներ ավելի քան 250 ուղղություններով, 29 երկրներում[8]։

2013 թվականի մայիսի 31-ին ավիաընկերությունը բացեց չվերթներ դեպի Բոսնիա և Հերցեգովինա[9], իսկ հունիսի 17-ից Ադրբեջան (Բաքու)[10]։

Սեպտեմբերի 23-ից սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան (Վնուկովո օդանավակայան)։ Սեպտեմբերի 24-ից դեպի Մոլդովա[11]։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորափոխադրումը 2008 թվականին կազմել է 5.9 միլիոն մարդ[12], 2011 թվականին 11 միլիոն մարդ[13], 2012 թվականին 12 միլիոն մարդ[14][15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hungarian Wizz Air Opens Fifth Hub in Poland»։ Business Week։ Արխիվացված օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2008 թ․ մարտի 20 
  2. «Fliers reap benefits in Eastern Europe»։ International Herald Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2008 թ․ մարտի 20 
  3. «WIZZ AIR: 50 MILLIONEN PASSAGIERE IN ACHT JAHREN»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-20-ին։ Վերցված է 2015-02-21 
  4. Airliner World, հունվար 2007
  5. Wizz Air может создать дочку в России
  6. Wizzair могут вновь не пустить в Россию / Украина : Авиакомпании / Travel.Ru
  7. Wizzair ищет пути начала полетов в Россию / Венгрия : Авиакомпании / Travel.Ru
  8. «WIZZ AIR CARRIED 12 MILLION PASSENGERS IN 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-11-ին։ Վերցված է 2015-02-21 
  9. «LOW FARES LAND IN BOSNIA HERZEGOVINA»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-01-ին։ Վերցված է 2015-02-21 
  10. «WIZZ AIR ВЫХОДИТ НА АЗЕРБАЙДЖАН»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին։ Վերցված է 2015-02-21 
  11. «WIZZ AIR OPENS FLIGHTS TO MOLDOVA»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2015-02-21 
  12. Wizz Air в 2008 году увеличила объём пассажироперевозок на 41 % — до 5,9 млн
  13. «В 2011 ГОДУ WIZZ AIR ПЕРЕВЕЗЛА 11 МИЛЛИОНОВ ПАССАЖИРОВ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին։ Վերցված է 2015-02-21 
  14. «WIZZ AIR CARRIED 13.5 MILLION PASSENGERS.»։ 07/01/2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-21 
  15. «WIZZ AIR CARRIED 15.8 MILLION PASSENGERS IN 2014»։ wizzair։ 14/01/2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]