Լոնդոնի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոնդոնի ֆոնդային բորսա
London Stock Exchange
Paternoster Square (1).jpg
LSE logo RGB WB.svg
Տեսակֆոնդային բորսա
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՇտաբԼոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մայր ընկերությունLondon Stock Exchange Group
Հիմնադրվել է1698
ՍեփականատերԼոնդոնի ֆոնդային բորսա խումբ
ԱրժույթՖունտ ստերլինգ
Ցուցակումների քանակ3,041
ՇուկաԿապ4.09 տրիլիոն Ֆունտ ստեռլինգ[1]
Ծավալ1.16 տրիլիոն (դեկտեմբեր 2014)
ԻնդեքսներFTSE 100 Index
FTSE 250 Index
FTSE 350 Index
FTSE SmallCap Index
FTSE All-Share Index
Կայքlondonstockexchange.com
London Stock Exchange Վիքիպահեստում

Լոնդոնի ֆոնդային բորսա, ֆոնդային բորսա Լոնդոն Սիթիում, Միացյալ Թագավորություն։ Տեղակայված է Պետերնոսթեր հրապարակում՝ Սուրբ Պողոսի տաճարի մոտ։ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ բորսայի կապիտալիզացիան կազմում էր $6.06 տրիլիոն՝ դարձնելով բորսան երրորդ խոշորագույնը աշխարհում և խոշորագույնը Եվրոպայում։ Բորսան ամենահին բորսաներից մեկն է Եվրոպայում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1801 թվականին, սակայն նրա պատմությունն սկսել է 1570 թվականին, երբ արքայի ֆինանսական գործակալ և խորհրդական Թոմաս Գրեշեմը իր անձնական փողերով կառուցեց Արքայական բորսան[2]։

Լոնդոնի բորսայի բաժնետոմսերի շուկան բաժանվում է 2 մասի՝

  • հիմնական (անգլ.՝ main, official), որը հասանելի է այն ընկերություններին, որոնք բավարարում են Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների վերահսկման մարմնի պահանջներին (անգլ.՝ The Financial Services Authority (FSA))[3]
  • այլընտրանքային (անգլ.՝ Alternative Investments Market, AIM), պակաս խիստ պահանջներով, որը նախատեսված է երիտասարդ, հիմնականում նորարական ընկերությունների համար։

Լոնդոնի ֆոնդային բորսան համարվում է ամենամիջազգայնացվածը․ նրան է բաժին ընկնում բաժնետոմսերի միջազգային առևտրի մոտ 50 տոկոսը․ 2004 թվականին այնտեղ արժեթղթեր ունեին 340 օտարերկրյա կազմակերպություն՝ աշխարհի 60 երկրներից, իսկ օտարերկրյա արժեթղթերի թողարկիչ կազմակերպությունների բաժնետոմսային առևտրի ծավալը կազմեց 2229 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության տարածքում տեղակայված է 22 ֆոնդային բորսա (ամենախոշորները գտնվում են Լոնդոնում, Լիվերպուլում, Գլազգոյում և Բիրմինգհեմում)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]