Հայկական միջազգային ավիաուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական Միջազգային Ավիաուղիներ
ՕՏՄԱ
MV
ՔԱՄԿ
RML
Պայմանականչ
ARMENIA
Հիմնադրվել էհուլիսի 12, 2002
Գործունեության ավարտհունվարի 1, 2005
ԿենտրոններԶվարթնոց
Նավատորմ1
ԳլխամասԵրևան, Հայաստան

Հայկական Միջազգային Ավիաուղիներ, հայկական մասնավոր ավիաընկերություն։

Հիմնադրվել է 2002 թ. հուլիսի 12-ին։ Ավիաընկերությունը իրականացնում էր միջազգային չվերթներ Զվարթնոց օդանավակայանից։ 2005 թվականի հունվարի 1-ին ընկերությունը միացավ «Արմավիա» ավիաընկերությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Միջազգային Ավիաուղիները հիմնադրվել է 2002 թ. հուլիսի 12-ին հայ գործարարներ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Հակոբյանի և Լևոն Բաղդասարյանի կողմից[1]։ Սկզբում Հայկական Միջազգային Ավիաուղիները մտադիր էր մինչև 2003 թվականը «Airbus»-ի երեք ինքնաթիռ վարձակալել Փարիզ, Ամստերդամ և Ֆրանկֆուրտ չվերթների համար։ 2005 թվականի հունվարի 1-ին ընկերությունը միացավ «Արմավիա»-ին։

Երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Միջազգային Ավիաուղիները կանոնավոր չվերթներ էր իրականացրել Երևանից դեպի Արևմտյան Եվրոպա, մասնավորապես՝ Հայկական ավիաուղիների բազմաթիվ նախկին երթուղիներով։

Հայկական Միջազգային Ավիաուղիների միակ Airbus A320 ինքնաթիռը Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանում (դեկտեմբերի 1, 2002)

Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Միջազգային Ավիաուղիները շահագործել էր մեկ վարձակալված Airbus A320-ը։ Այդ ինքնաթիռը կործանվել էր 2006 թվականի մայիսի 5-ին Բրյուսելի օդանավակայանում «Արմավիա»-ի սեփական ինքնաթիռներից մեկի՝ A320-ի հետ միասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wayback Machine»։ web.archive.org։ 2004 թ․ սեպտեմբերի 23։ Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 8-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19 
  2. «Pictures: Probe begins into Sabena Technics hangar fire - 5/5/2006 - Flight Global»։ web.archive.org։ 2014 թ․ մարտի 27։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19