FlyOne Armenia
| FlyOne Armenia | ||||
|---|---|---|---|---|
| ||||
| Հիմնադրվել է | 2021 | |||
| Կենտրոններ | Զվարթնոց | |||
| flyone.eu/am/ | ||||
FlyOne Armenia ՍՊԸ հիմնադրվել է 2021 թ.։ 2022 թվականի հոկտեմբերից հայկական ավիաընկերությունը փոխադրված ուղևորների քանակով զբաղեցրել է Հայաստանի ավիացիոն շուկայում առաջատարի դիրքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին։ FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Փարիզը, Մոսկվան, Միլանը, Լիոնը, Դյուսելդորֆը, Լառնական, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սոչին, Միներալնիե Վոդին, Սամարան, Նովոսիբիրսկը, Բեյրութը, Դուբայը, Թել Ավիվը, Շարմ Էլ Շեյխը, Ստամբուլը, Թբիլիսին և Քիշնևը։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր | Քաղաք | Օդանավակայան | Նշումներ | Հղումներ |
|---|---|---|---|---|
| Հայաստան | Երևան | «Զվարթնոց» միջազգային օդանավակայան | Հաբ օդանավակայան | |
| Ֆրանսիա | Լիոն | Լիոն-Սենտ-Էքզյուպերի օդանավակայան | ||
| Փարիզ | Փարիզ-Օռլի | |||
| Վրաստան | Թբիլիսի | Թբիլիսիի միջազգային օդանավակայան | ||
| Իրան | Թեհրան | Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայան | ||
| Իտալիա | Միլան | Միլանի Մալպենսա օդանավակայան | ||
| Իսրայել | Թել Ավիվ | Բեն Գուրիոնի օդանավակայան | ||
| Լիբանան | Բեյրութ | Բեյրութ-Ռաֆիկ Հարիրի միջազգային օդանավակայան | ||
| Մոլդովա | Քիշնև | Քիշնևի միջազգային օդանավակայան | ||
| Ռուսաստան | Կրասնոդար | Կրասնոդարի միջազգային օդանավակայան | ||
| Միներալնիե Վոդի | Միներալնիե Վոդի օդանավակայան | |||
| Մոսկվա | Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան | |||
| Վնուկովո միջազգային օդանավակայան | ||||
| Սանկտ Պետերբուրգ | Պուլկովո օդանավակայան | |||
| Սոչի | Սոչիի միջազգային օդանավակայան | |||
| Թուրքիա | Ստամբուլ | Ստամբուլի օդանավակայան | ||
| Արաբական Միացյալ Էմիրություններ | Դուբայ | Ալ Մաքթումի միջազգային օդանավակայան |
Ավիապարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ ավիապարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023թ․-ի փետրվարի դրությամբ FlyOne Armenia-ի ավիապարկը ներառում է հետևյալ ինքնաթիռները.[2]
| Ինքնաթիռի տեսակ | Ծառայության մեջ | Ուղևորներ | Նշումներ |
|---|---|---|---|
| Airbus A319-100 | 1 | 144 | |
| Airbus A320-200 | 4 | 180 | |
| Airbus A321 | 1 | 239 | |
| Ընդամենը | 5 | ||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- FlyOne Armenia Ֆեյսբուքում
- FlyOne Armenia Վեբ Կայք
- FlyOne Armenia Յութուբում
- FlyOne Armenia Հավելված(Android)
- FlyOne Armenia Հավելված(Ios)
- FlyOne Armenia Ինստագրամում
- FlyOne Armenia Լինքեդինում
| ||||||||||