Մալպենսա օդանավակայան
Մալպենսա օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: MXP – ԻԿԱՕ: LIMC | |||
![]() ![]() MXP Օդանավակայանի գտնվելու վայրը | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Հասարակական | ||
Օպերատոր | SEA Aeroporti di Milano | ||
Ծառայում է | Միլան | ||
Տեղագրություն | Ֆերնո, ![]() | ||
Բարձրացում ԲԾՄ | 1000 ֆտ / 304.8 մ | ||
Կոորդինատներ | <maplink>: Couldn't parse JSON: Syntax error HGЯO
| ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
մ | ֆտ | ||
17L/35R | 3,920 | 12,861 | Ասֆալտ |
Վիճակագրություն | |||
Ճամփորդների թիվը | 18,582,043 |
Միլան-Մալպենսա օդանավակայան (իտալերեն՝ Aeroporto di Milano-Malpensa, Aeroporto Città di Milano, անգլ.՝ Milano Malpensa Airport, City of Milan Airport) (IATA: MXP, ICAO: LIMC), նախկին անվանումը՝ Բոստո-Արսիցիո օդանավակայան[1][2] (իտալերեն՝ Aeroporto Città di Busto Arsizio), Հյուսիսային Իտալիայում գտնվող ամենամեծ օդանավակայանը։ Սպասարկում է Լոմբարդիայի, Պիեմոնտի, Լիգուրիայի 15 միլիոն բնակիչներին։ Միլանի կենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա[3], մոտ է Լոմբարդիան և Պիեմոնտը իրարից բաժանող Տիչինո գետին։ Օդանավակայանն ունի երկու տերմինալ և երկու թռիչքուղի։ "CargoCity" տերմինալում տարեկան կտրվածքով իրականացվում են 435,000 տոննա միջազգային բեռնափոխադրումներ։
Առաջին արդյունաբերական օդանավակայանը Cascina Malpensa-ի հարևանությամբ բացվել է 1909 թվականին Ջովանի Ագուստայի և Ջոնավի Բատիստա Կապրոնիի հին ագարակում՝ փորձարկելու իրենց ինքնաթիռների նախատիպերը։ Այնուհետև, քաղաքացիական շահագործման նպատակով 1948 թվականին բացվել է այս օդանավակայանը պատերազմի վերակառուցման ժամանակահատվածում՝ ծառայելու Միլանի հյուսիսային հատվածին։
2015 թվականին Մալպենսա օդանավակայանը սպասարկել է շուրջ 18,582,043 ուղևորների[4]։ Ուղևորների առումով համարվում է Եվրոպայի 29-րդ ամենածանրաբեռնված օդանավակայանը։ Մինչև 2008 թվականը Մալպենսա օդանավակայանը եղել է Իտալիայի ազգային ավիափոխադրող Alitalia-ի խոշոր հանգույցը։ Մալպենսա օդանավակայանը Հռոմի Fiumicino օդանավակայանի հետ միասին համարվում են միջազգային ուղևորափոխադրումների և բեռների իտալական ամենածանրաբեռնված օդանավակայանները։
Տերմինալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալպենսա օդանավակայանն ունի երկու ուղևորային տերմինալներ, և նրանք կապված են օդանավակայանի մերձքաղաքային ավտոբուսների ցանցին։
Տերմինալ1[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերմինալ 1-ը բացվել է 1998 թվականին։ Այն նոր, մեծ և ավելի աչքի ընկնող[5] տերմինալ է։ Տերմինալը բաժանված է երեք բաժինների և ուղևորներին սպասարկում է ըստ նախատեսված, ինչպես նաև ըստ չարտերային չվերթների.
- Տերմինալ 1A՝ սպասարկում է ներքին և միջ-շենգենյան թռիչքները
- Տերմինալ 1B՝ սպասարկում է ոչ-շենգենյան և որոշ միջմայրցամաքային թռիչքներ
- Տերմինալ 1C՝ բացվել է 2013 թվականի հունվարին, սպասարկում է ոչ-շենգենյան և որոշ միջմայրցամաքային թռիչքներ
Տերմինալ 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերմինալ 2-ը ավելի հին տերմինալ է[5]։ Ներկայումս այն օգտագործվում է բացառապես easyJet-ի համար։ Նախկինում այս տերմինալում գործող բոլոր չարթերային ծառայությունները Տերմինալ 1-ի բացվելուց հետո տեղափոխվել են այնտեղ։
Այստեղ գործող միակ հասարակական տրանսպորտներից է ATM (Միլանի տրանսպորտ) տեղական ավտոբուսները կամ մերձքաղաքային ավտոբուսները, որոնք գործարկվում են Terravision, Autostradale և Malpensa Shuttle-ի կողմից։ Մալպենսա օդանավակայանում գործում են անվճար ավտոբուսներ Տերմինալ 2-ը Տերմինալ 1-ին կապելու համար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Aeroportilombardi | Breve storia di Malpensa»։ Mxpairport.it։ Վերցված է նոյեմբերի 7, 2010
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2016-07-04
- ↑ «EAD Basic»։ Ead.eurocontrol.int։ Վերցված է նոյեմբերի 7, 2010
- ↑ Associazione Italiana Gestori Aeroportuali
- ↑ 5,0 5,1 «Milan Malpensa Airport»։ Avventure Bellissime։ Վերցված է մարտի 27, 2015
- ↑ «Directions and Parking»։ Վերցված է ապրիլի 6, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Milan–Malpensa Airport – Official website
- SEA SpA – Official website
- Malpensa Airport AOC & USERS Committees MXP Milan Archived 2017-09-13 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալպենսա օդանավակայան կատեգորիայում։ |
|