Ասֆալտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ասֆալտ (հունարեն բառ է որը նշանակում է՝ լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ շինանյութ։ Տարբերում են բնական և արհեստական ասֆալտ։ Բնական ասֆալտն առաջանում է նավթից թեթև ֆրակցիաների գոլորշիացման և հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ օքսիդանալու հետևանքով։ Սկզբում նավթը վերածվում է թանձր, շատ կպչուն նյութի (մալտա), ապա կարծր, հեշտությամբ հալչող ասֆալտի։ Հետագա փոփոխումից առաջանում են կարծր բնական բիտումներ՝ ասֆալտիտներ։ Ասֆալտը լայնորեն տարածված է նավթաբեր ապարների (կրաքարեր, դոլոմիտներ) ոչ խորը տեղադրման շրջաններում։ Խոշոր հանքավայրեր կան նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, Վենեսուելայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Կանադայի, Իսրայելի նավթաբեր շրջաններում։ Արհեստական ասֆալտը ստացվում է բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից։ Ասֆալտի մածիկն ավազի կամ կոպիճի հետ խառնված օգտագործվում Է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ, Էլեկտրատեխնիկայում և կաուչուկի արդյունաբերության մեջ։ Ասֆալտը լայնորեն կիրառվում է ասֆալտբետոնի բաղադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png