Ryanair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ryanair
Изображение логотипа
ՕՏՄԱ
FR
ՔԱՄԿ
RYR
Պայմանականչ
RYANAIR
Հիմնադրվել է1985[1]
ՀիմնադիրTony Ryan?
ԿենտրոններԼոնդոնի Սթանսթեդ օդանավակայան
ՄասնաճյուղերLaudamotion?, Buzz?, Malta Air? և Ryanair UK?
ԻնքնաթիռներBoeing 737-800[2]
Նավատորմ302 (+280 պատվերված)
ԿարգախոսThe Low Fares Airline
ԳլխամասDublin Airport, Fingal, Իռլանդիա
ՂեկավարությունEddie Wilson?
Շրջանառություն10,8 մլրդ € (2022)[3]
Հիմնադրային շահույթ €658,6 միլիոն (2014)
Շահույթ €8,812 միլիոն (2014)
Ընդհանուր ակտիվներ €8,812 միլիոն (2014)
Ընդհանուր կապիտալ €3,286 միլիոն (2014)
ԲորսաRYA, LSE: RYA և
Աշխատակիցներ19 000 մարդ (2022)[5]
ryanair.com

Ryanair, իռլանդական ավիաընկերություն, խոշորագույն ավիաընկերություններից է Եվրոպայում[6]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում։ «Ryanair. Թռիր ավելի էժան» կարգախոսի ներքո[7] Ryanair -ը տարեկան իրականացնում է շուջ 149 միլիոն ուղևորափոխադրում (նախքան Covid-19)՝ օրական շուրջ 77 հանգուցային կետերից կատարելով ավելի քան 2100 չվերթներ, ավիաընկերությունը միմիանց է կապում ավելի քան 240 ուղղություններ շուրջ 40 երկրներում[8]։

Ryanair-ի ուղղությունները[9][10]

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իռլանդիայի միլիոնատեր Թոնի Ռայանի կողմից։ Առաջին թռիչքը իրականացրել է 1985 թվականին։ Այն կազմում է Ryanair Holdings ընտանիքի խոշորագույն ավիաընկերությունը և ունի Ryanair UK, Ryanair Sun, Malta Air և Lauda քույր ավիաընկերությունները։ 2016 թվականի դրությամբ Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է և տեղափոխել է ավելի շատ ուղևոր քան որևէ այլ ավիաընկերություն[11]։

Դեղին քնարը կապույտ ֆոնի վրա Ռայնէյրի ապրանքանիշն է։ Պատկերում առկա է թռչող մարդու նրբագեղ կազմվածք, որի թևերն ուղղված են դեպի վեր, ինչը խորհրդանշում է թռիչքի ազատությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը[12]։

2022 թվականի հունվարի դրությամաբ Ryanair-ի օդային նավատորմում առկա է ծառայության մեջ գտնվող ավելի քան 252 Boeing 737-800, 11 Boeing 737 MAX 8 և մեկ 737-700 օդանավեր[13], որն օգտագործվում է չարթերային թռիչքների և օդաչուների ուսուցման համար[14]։ Առաջիկայում Ryanair-ը 22 միլիարդ դոլար է պատրաստվում ներդրել Boeing 737-8200 «Gamechanger» 210 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար, ինչը նշանակում է 4%-ով ավելի շատ հյուրեր, 16%-ով պակաս վառելիքի այրում և արտանետումներ, 40%-ով ավելի քիչ աղմուկ[15]։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող, ինչը արդյունք է Եվրոպայում ավիացիայի մասին կանոնների փոփոխման և հաջող բյուջետային բիզնես մոդելի կիրառման։ Ryanair-ը սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) և Միջին Արևելքում (Իսրայել, Լիբանան և Հորդանան)[16]։

Ryanair -ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր բարձրակարգ օդանավակայանի, ինչպես նաև ժամանակակից ինքնաթիռների և անձնակազմի սպասարկման որակի համար[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://corporate.ryanair.com/about-us/history-of-ryanair/
  2. https://www.ryanair.com/gb/en/useful-info/about-ryanair/fleet
  3. տարեկան հաշվետվություն — 2023.
  4. Polygon.io
  5. https://investor.ryanair.com/wp-content/uploads/2022/07/Ryanair-2022-Annual-Report.pdf
  6. Ryanair։ «Ryanair takes delivery of 2 new Boeing 737-800S as fleet grows to 305 AIRCRAFT» (անգլերեն)։ Վերցված է 03 января 2013 
  7. «Ryanair Slogan - Slogans for Ryanair - Tagline of Ryanair - SloganList»։ www.sloganlist.com։ Վերցված է 2022-01-08 
  8. «Ryanair»։ Magelline.com։ Magelline 
  9. «Ryanair Online Booking»։ Ryanair (անգլերեն) 
  10. «Ryanair Route Map»։ Ryanair (անգլերեն) 
  11. O'Halloran Barry (օգոստոսի 25, 2016)։ «Ryanair carries more international passengers than any other airline»։ Irish Times։ Վերցված է ապրիլի 2, 2017 
  12. «Ryanair»։ magelline.com։ Magelline։ Վերցված է 2022-01-08 
  13. «Please refresh this page»։ www.planespotters.net։ Վերցված է 2022-01-08 
  14. «Latest Register and Monthly Changes»։ www.iaa.ie։ Irish Aviation Authority։ սեպտեմբերի 30, 2017։ Վերցված է հոկտեմբերի 3, 2017 
  15. «Our Fleet | Ryanair's Corporate Website»։ corporate.ryanair.com (en-US)։ Վերցված է 2022-01-08 
  16. «About us»։ Ryanair.com։ Վերցված է մարտի 16, 2017 
  17. «Ryanair is certified as a 3-Star Low Cost Airline»։ Skytrax (en-GB)։ Վերցված է 2022-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]