Երևաննախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Երևաննախագիծ», նախագծային ինստիտուտ[1] Երևանում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1958 թվականին, Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետական հատակագծային վարչության նախագծային արվեստանոցի բազայի վրա։ Մշակում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, բնակելի զանգվածների և տների, հասարակական և կոմունալ կառույցների նախագծեր։ Ունի հինգ ճարտարապետական և մեկ հատակագծային արվեստանոց, հատուկ մասնագիտացված և տեխնիկական բաժիններ։ Կազմվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ մինչև 2000 թվականի հեռանկարով, որը 1971 թվականին ընդունել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, հաստատել՝ ԽՍՀՄ Պետշինի հատուկ հանձնաժողովը։ Երևանի կենտրոնի կառուցապատման նախագիծը 1974 թվականի համամիութենական մրցույթում շահել է առաջին մրցանակ։ «Երևաննախագիծ»-ի նախագծերով Երևանում կառուցվել են նոր բնակելի զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Զեյթուն, Էրեբունի և այլն), ժողովրդական տնտեսության նվաճումևերի ցուցահաևդեսի արդյուևաբերության, գիտության և մշակույթի տաղավարևերը (Ֆենիքս Դարբինյան, Ա․ Մելքոնյան, Ջիմ Թորոսյան, Ռազմիկ Մանուկյան, Լևոն Գևորգյան, Տ․ Շահնազարյան), «Անի» հյուրանոցի (Ֆենիքս Դարբինյան, էդուարդ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան, Գ․ Բալյան), «Էրեբունի» թանգարանի (Բաղդասար Արզումանյան, Շմավոն Ազատյան), Շախմատիստի կենտրոնական տան ( Ժաննա Մեշչերյակովա, Ռ․ Մանուկյան), մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի (Տ․ Մարգարյան, Բաղդասար Արզումանյան, Շմավոն Ազատյան, Յուրի Դալլաքյան), սրտաբանության և սրտային վիրաբուժության Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվան ԳՀԻ-ի (Ջիմ Թորոսյան, Լ․ Գրիգորյան), Կինոյի տան (Ե․ Սաֆարյան, Ի․ Մանուչարյան) և այլ շենքեր։ «Կովպետտրանս» նախագծային ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական նախագիծը։ Նախագծվել են «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Բարեկամություն» և այլ կայարանների նախասրահները, կազմվել են ՀԽՍՀ կառավարական նոր տան, Երևանի պատմական և ճարտարապետական հուշարձանների պահպանման նախագծեր։

«Երևաննախագիծ» ինստիտուտում են աշխատել Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը և վաստակաշատ ուրիշ ճարտարապետներներ ու շինարարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png