Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)
Հովհաննես Մարգարյան.jpg
Ծնվել էհունվարի 13, 1901(1901-01-13)
ԾննդավայրՔաղաքիկ, Օրդուբադի շրջան
Մահացել էդեկտեմբերի 26, 1963(1963-12-26)[1] (62 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՄանկական աշխարհ հանրախանութ և Գրքի պալատի շենք
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հովհաննես Մարգարյան (1901, հունվարի 26, Նախիջևանի շրջան, գյուղ Քաղաքիկ - 1963, դեկտեմբերի 26, Երևան), հայ ճարտարապետ, Հայկական ԽՍՀ Շինարարության և Ճարտարապետության Ակադեմիայի իսկական անդամ (1956), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), 1929-1932 թվականներին եղել է ՕՊՐԱ ( Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության)-ի հիմնադիր-անդամներից, 1938-1941 թվականներին՝ Հայպետնախագիծ տրեստի գլխավոր ճարտարապետը, 1944-1950 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետը, 1951-1956 թվականներին եղել է Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի N2 արվեստանոցի ղեկավար, 1956-1958 թվականներին՝ Նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1958-1963 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետը, 1955-1962 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին, Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, դերձակ Սարգիս Մարգարյանի ընտանիքում ծնվեց վերջին յոթերորդ զավակը՝ Հովհաննես Մարգարյանը, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկան հասակում նա տեղափոխվում է քաղաք Էրիվան, որտեղ նա սովորում և ավարտում է ավագ դպրոցը (прогимназия), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած ականավոր պրոֆեսորական կազմ[2][3]:

Hovhannes Margaryan plaque.jpg

Հիմնական իրականացված նախագծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։

Հ. Մարգարյանի հիմնական նախագծերը և իրականացված շենքերը՝

  • Բնակելի Տուն Անասնաբուժական ինստիտուտի պրոֆեսորների համար, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն Հայպետշինի համար Երևանում, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն Անտառտրեստի համար Երևանում (Սայաթ-Նովա – Նալբանդյան խաչմերուկ), 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն «Ինտերնացիոնալ» կոոպերատիվի համար, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ (նախագիծ)
  • Հիվանդանոց Գորիսում, 1929 թ, (նախագիծ)
  • Սինթետիկ կաուչուկի գործարանի Բնակելի ավանի գլխավոր հատակագիծ (այժմյան «Նաիրիտ» գործարան), Մ. Մազմանյանի, Ս.Սաֆարյանի, Գ.Քոչարի հետ համատեղ 1930 թ.
  • Բնակելի տուն Երևանում Սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար, Մ. Մազմանյանի, Ս.Սաֆարյանի, Գ.Քոչարի հետ համատեղ 1930 թ.
  • Հայպետնախագծի Բնակելի տուն. 1930 թ, Ա. Ահարոնյանի և Ս.Սաֆարյանի հետ համատեղ
  • Հյուրանոց Սևանում 1930 թ
  • Խոզաբուծական սովխոզի գլխավոր հատակագիծ Դիլիջանում, 1930 թ
  • Վաղարշապատի սովխոզի բնակելի տուն, 1930 թ
  • Օղու գործարան Լենինականում /Գյումրի/, 1930 թ
  • Մեխգործարանի բնակելի տուն Երևանում, 1931 թ
  • Կ. Ցետկինի անվան համար 1 կարի ֆաբրիկա՝ Մաշտոցի պող., Երևան, 1931 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Դինանո մարզադաշտը Լենինականում /Գյումրի/, 1932 թ
  • Դինամո մարզադաշտի տրիբունաները Երևանում, 1932 թ
  • Ծխախոտի գործարան Երևանում, 1933 թ
  • Հիվանդանոցային համալիր Ալավերդիում, 1933 թ (նախագիծ) Տ. Երկանյանի հետ համատեղ
  • Պաշտպանության տուն Ալավերդիում, 1933 թ
  • Հսկման աշտարակ Ալավերդիում, 1933 թ (նախագիծ)
  • Շրջանային տիպային բաղնիքներ 1934 թ
  • Քրդական տեխնիկումի հանրակացարան, 1934 թ (նախագիծ)
  • Գարաժ արհեստանոցներով Դիլիջանում, 1934 թ
  • Աշխատանքի պալատ Երևանում, առաջին տարբերակ 1934 թ, (նախագիծ) Մ. Մազմանյանի, Գ.Քոչարի հետ համատեղ
  • Աշխատանքի պալատ Երևանում, երկրորդ տարբերակ 1935 թ, (նախագիծ) Մ. Մազմանյանի, Գ.Քոչարի հետ համատեղ
  • Հիվանդանոց Արթիկում, 1935 թ
  • Հիվանդանոց Դիլիջանում, 1935 թ
  • Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ Երևանում 1935 թ (նախագիծ)
  • Կենտրոնական հանրախանութ Երևանում, 1935 թ, Ա.Ահարոնյանի, Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի հետ համատեղ
Հանրախանութ «Մանկական աշխարհ
  • Ուսուցիչների որակավորման բարձրացման ինստիտուտ Երևանում, 1936 թ, (նախագիծ)
  • Համար 5 դպրոց Երևանում, 1936 թ,
  • Տիպային սանէպիդկայան 1936 թ,
  • Մանկատուն Լենինականում 1936 թ
  • Գրքի պալատի շենք (Երևան), 1936 թ, կառուցված է մասնակի, Մ. Մազմանյանի հետ համատեղ
Գրքի պալատի շենք
  • Պետկոնսերվատորիայի ուսանողական հանրակացարան (այժմ Ռամանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան) 1937 թ
  • Հայէներգոի վարչության շենք Երևանում, Աբովյան փ. 27, 1937 թ
  • Հայէներգոի բնակելի շենքը Երևանում 1937 թ
  • Հիվանդանոց Ալավերդիում 1938 թ
  • Լոգանքների շենքն Արզնիի առողջարանում 1938 թ, Ն. Բաժբեուկի մասնակցությամբ
  • Էպիդեմիալոգիայի ինստիտուտ Երևանում, Գ. Քոչարի փ. 1937 թ
  • «Արարատ» տրեստի վարչության շենք Երևանում, Հանրապետության Հրապարակ, 1940 թ (նախագիծ), Մ.Գրիգորյանի և Ս. Սաֆարյանի հետ համատեղ
  • Արզնիի առողջարանի հանքային ջրերի N15 աղբյուր, (նախագիծ) 1940 թ, Ն. Բաժբեուկի հետ համատեղ
  • Բնակելի տուն Աբովյան փողոցի վիա (նախագիծ), 1940 թ
  • Շուկա Ախտա քաղաքում ( այժմ Հրազդան) (նախագիծ) 1940 թ
  • Հյուպատոսարանի շենք Երևանում, (նախագիծ) 1943 թ
  • Հանրակացարան թաղային ծածկի պանելներով ( փորձարարական նախագիծ) 1944 թ
  • Արզնիի առողջարանի լոգանքների շենքի ինտերիերներ, 1944 թ Ն. Բաժբեուկի հետ համատեղ
  • Կոնյակի գործարան Երևանում, Իսակովի փ. 9, 1945-1950 թթ
Արարատ կոնյակի գործարան
  • Փորձարարական բնակելի շենք Կիրովականում / Վանաձոր 1946 թ
  • N1 ավան հայրենադարձների համար՝ գլխավոր հատակագիծ, 1946 թ
  • N2 ավան հայրենադարձների համար՝ գլխավոր հատակագիծ, 1946 թ
  • Ծաղկաձորի գլխավոր հատակագիծ որպես մանկական բուժավայր, 1947 թ
  • Ախտա/ այժմ Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծ, 1947 թ
  • Կառավարական ամառանոց, Հրազդանի կիրճ, Երևան (այժմ Լ. Տեր-Պետրոսյանի մենատուն) 1947 թ
  • Հիվանդանոց Էջմիածնում, 1947 թ
  • N 722 գործարանի վարչության շենք, 1948 թ (նախագիծ)
  • Գյուղական տիպային ակումբ, 1949 թ
  • Կիրովի հրապարակի կառուցապատման նախագիծ Կիրովական քաղաքում / Վանաձոր 1950 թ, Փ.Մանուկյանի և Է. Պապյանի հետ համատեղ
  • Բնակելի շենքեր Կիրովականի Կիրովի անվան հրապարակում, 1950 թ
  • Հիվանդանոց Արտաշատում, 1950 թ
  • Ռադիոյի տունը Երևանում, 1952 թ
Վանաձորի քաղաքապետարան
Վանաձորի Գուգարք հյուրանոց
  • Քաղաքապետարանի շենքը Կիրովականում, 1952 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Ոստիկանության դպրոց, 1952 թ, (նախագիծ)
  • Հիվանդանոց Աշտարակում, 1955 թ
  • Տիպային ունիֆիկացված բնակելի շենքերի սերիա, 1956-1957 թթ, բրիգադի հետ համատեղ
  • Տիպային փոքրամետրաժ բնակելի շենքերի սերիա, 1956-1957 թթ բրիգադի հետ համատեղ
  • Հանքային ջրերի ըմպելասրահ Արզնիում, 1956 թ, Շ. Ազատյանի հետ համատեղ
  • Հյուրանոց Կիրովականում, 1959 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Ծածկած շուկա Կիրովականում, 1959 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Գրքի պալատ Երևանում, 1960 թ Մ. Մազմանյանի և Ս. Ներսեսյանի հետ համատեղ
  • Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ. 1960 թ, Շ Ազատյանի և Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Բնակելի շենք՝ կառուցվող հարկերի բարձրացման մեթոդով, 1960 թ, (նախագիծ) Է. Սաֆարյանի հետ համատեղ
  • Ճոպանուղու ստորին ՝ քաղաքային, կայանը Երևանում, 1962 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Маркарян Оганес Саркисович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. Маркарян Оганес Саркисович