Գրքի պալատի շենք (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Գրքի պալատի շենք
Գրքի պալատի շենք.jpg
'
Գտնվում էԵրևան, Տերյան փողոց 91, Իսահակյան փողոց 28, Գևորգ Քոչարի փողոց 4
Կառուցվել է1940 թ., 1960 թ.
Շինության ձևըՊատմամշակութային հուշարձան
Կառուցել էՄիքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան
Ներկա վիճակըԿանգուն

Գրքի պալատի շենք, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]: Շենքի Տերյան փողոցի հատվածն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Այս համալիրը նախագծվել է որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության շենք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Երևանի Գրքերի կամ Մամուլի պալատի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթին ներկայացվել է երկու նախագիծ` ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի և ճարտարապետ Սեմյոն Պենի: Պալատի շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից: Շենքը տեղակայված է Տերյան, Կորյունի, Քոչար, Իսահակյան փողոցներով պարփակված հատվածում: Շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 1936 թվականին: 1940 թվականին ավարտվել է Տերյան փողոցի կողմի մասը, որը Կիրովի (այժմ՝ Կորյունի) փողոցի կողմից սկսվում է սյունաշարով[2]: Իսահակյան փողոցի հատվածում տեղակայված մասը կառուցված է 1960 թվականին` Միքայել Մազմանյանի, Հովհաննես Մարգարյանի և Սերգեյ Ներսիսյանի նախագծով:

Տեղադրվել է Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ

Շենքի կենտրոնական մուտքը նախատեսված է եղել Կիրովի փողոցում, հանդիսավոր սյունաշարով և բակի միջով իրար էր միացնում տարբեր հիմնարկություններ: Սակայն սկզբնական նախագծին համապատասխան կառուցվել է միայն շենքի Տերյան փողոցի մասը:

1929-1935 թվականներին շենքում տեղակայցված «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել Եղիշե Չարենցը

1929-1935 թվականներին շենքում տեղակայված «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել Եղիշե Չարենցը:

Տպարանը ստեղծվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին` «Գրքերի տուն» անվամբ: 1950 թվականին վերանվանվել է «Պոլիգրաֆ կոմբինատ», 1967 թվականին կրկին վերանվանվել է «Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ»: Այժմ տպարանը կոչվում է «Հակոբ Մեղապարտ տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերություն[2]:

Շենքում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանի տեղում եղել է պոլիգրաֆկոմբինատը, որտեղ լույս են տեսել «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները, գրքեր, բրոշյուրներ, տպագիր այլ արտադրանքներ:

Դեպի Իսահակյան փողոց իջնող հատվածում, որտեղ այժմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն է, եղել է Հրատպետկոմը` Հայկական ԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեն (ավելի վաղ` մամուլի կոմիտե): 1966 թվականին Իսահակյան 28 հասցեի քառահարկ շենքում տեղակայվել է ՀԿԿ Մյասնիկյանի շրջանային կոմիտեն: Կուսշրջկոմը տեղավորված էր երկրորդ ու երրորդ հարկերում, երրորդում` նաև կոմերիտմիության շրջկոմը, չորրորդ հարկում՝ Արմենպրեսը` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական պետական լրատվական գործակալությունը, որը մի քանի սենյակ է ունեցել նաև 3-րդ հարկում: Առաջին հարկում է գտնվել Հայկական ԽՍՀ պտուղբանջարեղենի տնտեսության նախարարությունը (1985 թվականին միացվել է Պետագրոարդին), այնուհետև այստեղ է տեղափոխվել «Հայաստան» հրատարակչությունը[2]: Շենքի նկուղում է գտնվել ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունը՝ թերթերի տպարանը: Շենքի առջև` Իսահակյան փողոցի կողմից, տեղադրված է Հակոբ Մեղապարտի հուշարձանը (քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)[3]:

Բանվոր և կոլտնտեսական արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի բակի ավազանի մեջտեղում տեղադրված է եղել Երվանդ Քոչարի «Ալեգորիա» (Բանվոր և կոլտնտեսական) քանդակը: Շենքի բակը բաց է եղել և մարդիկ կարողացել են տեսնել արձանը: Հետագայում բարձրահարկ շենքը փակել է տեսադաշտը[2]:

2017 թվականի մարտի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվել է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ[4]։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրակայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/67