Սերգեյ Ներսիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սերգեյ Ներսիսյան | |
|---|---|
| Ի ծնե | Սերգեյ Ռուբենի Ներսիսյան |
| Ծնվել է | 1924 հունվարի 10 |
| Ծննդավայր | Ստեփանավան |
| Մահացել է | նոյեմբերի 22, 1992 (տարիքը 68) |
| Վախճանի վայր | Երևան |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
| Աշխատավայր | Երևաննախագիծ |
| Ուշագրավ աշխատանքներ | Երևանի ճոպանուղի, Սասունցի Դավիթ և Գրքի պալատի շենք |
| Պարգևներ | |
| Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Սերգեյ Ռուբենի Ներսիսյան (հունվարի 10, 1924, Ստեփանավան - նոյեմբերի 22, 1992, Երևան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1955)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և նույն թվականից աշխատանքի է անցել Հայարդնախագիծ, 1961-1992 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսիսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Գրապալատի համալիրը (1960)
- Ճոպանուղին (1967)
- Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980)
- Տաշքենդում կառուցապատվել է թաղամաս (1989)
- Չափագրել է հայկական ճարտարապետական հուշարձաններ
- Երևանի №1 միկրոշրջանի Մայակովսկի փողոցի բնակելի շենքեր
- Երևանի Թամանցիների և Կալինինի փողոցների բնակելի շենքեր
- Ֆինանասների նախարարության բնակելի շենք Լենինի պողոտայում
- Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի բնակելի շենք Տերյան փողոցում
- «Սովետական Հայաստան» թերթի բնակելի շենք Նալբանդյան փողոցում
- Հայգազշինի լաբորատոր-արտադրական կորպուս Երևանում
- Կոնյակի գործարանի կուպաժավnրման կորպուս Երևանում
- Երևանի մանկական ֆուտբոլային դպրոց
- Երևանի թիվ 1 ինտերնատ-դպրոց
- Լենինականի երկաթուղայինների բնակելի շենք
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1971
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1989
- ԽԱՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի պալատի շենքի Տերյան փողոցի հատվածը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Ներսիսյան(չաշխատող հղում)