Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավիթ (այլ կիրառումներ)
| «Սասունցի Դավիթ» կայարան |
|
| Երևանի մետրոպոլիտեն
|
40°09′18″N 44°30′26″E / 40.15500°N 44.50722°E / 40.15500; 44.50722 |
| Բացման թվական |
1981 թ. մարտի 7 |
| Շրջան |
Կենտրոն |
| Ճարտարապետներ |
Բ. Արզումանյան, Ս. Ներսիսյան, Ռ. Իսրայելյան |
| Ելք դեպի փողոցներ |
Սասունցի Դավթի հրապարակ, Երևանի երկաթուղային կայարան, Սևանի փողոց |
| Վերերկրյա տրանսպորտ |
Ավտոբուսներ №№ 1, 7, 14, 15, 16, 33, 44, 58, 67, տրոլեյբուս № 2 |
|
«Սասունցի Դավիթ», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Սասունցի Դավթի հրապարակ, Երևանի երկաթուղային կայարան, Սևանի փողոց՝ Սասունցի Դավթի հուշարձանի հարևանությամբ[1]։ Կառամատույցը բացօթյա է։
Կոչվել է հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի անունով[1]։
Կայարանի ճարտարապետներն են Բաղդասար Արզումանյանը, Սերգեյ Ներսիսյանը և Ռաֆայել Իսրայելյանը։ Խորաքանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանը[1]։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Գերասիմ Գևորգյանը[2]։