Երևան (երկաթուղային կայարան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Երևան | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկաթուղային կայարան և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Երևան և Էրեբունի վարչական շրջան |
Ձևավորում | 1902 |
![]() | |
![]() |
Երևան երկաթուղային կայարան, երկաթուղային կայարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Սասունցի Դավթի հրապարակում։ Կայարանին կից գործում են Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանը, Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի կայարանը կառուցվել է 1899 թվականին։ Նույն թվականի փետրվարի 7-ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել առաջին գնացքը։ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանով է անցել առաջին երկաթուղային գիծը՝ կապելով Ալեքսանդրապոլ և Թիֆլիս երկաթուղային գծերը, 1908 թվականին՝ երկրորդը գիծը՝ միացնելով Ջուղայի և Պարսկաստանի երկաթուղային գծերը[2]։ Կայարանի նոր շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան)։ 1970-ական թվականներին կայարանի տարածքում գործել է ռեստորան, մոր և մանկան սենյակ, հյուրանոց, խանութներ, թերթի կրպակ։ 2009 թվականին երկաթուղային կայարանում բացվել է Հայաստանի երկաթուղու թանգարանը[3]։ 2010 թվականին իրականացվել են վերակառուցման աշխատանքներ։ Վերանորոգման ընթացքում փոխվել է կայարանի ինտերիերը, տարբեր կոմունիկացիաներ։ Կայարանում առաջին անգամ տեղադրվել են տեղեկատվական լուսացուցային էկրաններ։ Ուղևորափոխադրումների զգալի աճով պայմանավորված ստեղծվել են երթևեկության միջքաղաքային և միջազգային սպասարկման սրահներ[4]։
Կայարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի նախագծումը սկսվել է 1947 թվականին Անդրկովկասի երկաթուղու վարչության և Թբիլիսիի «Կովտրանսպրոյեկտ» նախագծային կազմակերպության հանձնարարությամբ։ Աշխատանքային գծագրերի վերջին փուլը մշակվել է Երևանում՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Շինարարությունն սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1955 թվականին։ Կայարանի շենքը բացվել է 1956 թվականի հուլիսի 22-ին (ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան)։ Ճարտարապետը նախագծել էր կայարանի շենքի ոսկեզօծ գմբեթ, սակայն շենքը բացվել է առանց գմբեթի։ Գմբեթը կառուցվել է տարիներ անց` շենքին տալով այն ավարտուն տեսքը, որը մտածել էր ճարտարապետը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ (1990)
- Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)
- Սասունցի Դավիթ (արձան, Երևան)
- Երկաթուղային կայարան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երևան երկաթուղային կայարանի շենքը 1902 թվականին
-
Երևանյան կայանի կայանը 10 դրամ ավանական արժեքով հայկական թղթադրամի վրա (1993)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 16. Железо — Земли. 1952. 672 стр., илл.; 51 л. илл. и карт.
- ↑ Состоялось открытие музея железной дороги Армении
- ↑ «Կայարան ու Սասունցի Դավիթ` կենդանի պատմություն». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ ՀՀ պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երկաթուղային կայարանի վկայագիր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Станция Ереван(չաշխատող հղում) на «Сайте о железной дороге»(չաշխատող հղում) Сергея Болашенко
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևան (երկաթուղային կայարան) կատեգորիայում։ |