Jump to content

Գործարանային (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գործարանային» կայարան
Երևանի մետրոպոլիտեն


Բացման թվական 1983 թ. հուլիսի 11
Շրջան Կենտրոն
Ճարտարապետներ Հենրիկ Ղուկասյան[1]
Ելք դեպի փողոցներ Թամանցիների, Շիրակի, Արարատյան
Երեւանի մետրոպոլիտեն
Դավիթաշեն (մետրոյի կայարան)
Դավիթաշեն
Նազարբեկյան (մետրոյի կայարան)
Նազարբեկյան
Աջափնյակ (մետրոյի կայարան)
Աջափնյակ
մետրոկամուրջը Հրազդան գետով
Բարեկամություն
Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան) Հայաստանի Ազգային ժողով
Մարշալ Բաղրամյան
Օղակաձև զբոսայգի Երիտասարդական (մետրոյի կայարան) Կենտրոն (Երևանի վարչական շրջան)
Երիտասարդական
Հայաստանի պատմության թանգարան Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)
Հանրապետության հրապարակ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի (Երևան) Զորավար Անդրանիկ (մետրոյի կայարան) Օղակաձև զբոսայգի
Զորավար Անդրանիկ
Փեթակ (մետրոյի կայարան)
Փեթակ
Երևան (երկաթուղային կայարան) Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)
Սասունցի Դավիթ
«Սասունցի Դավիթ» ՏՍԿ
Գարեգին Նժդեհի փողոց (Երևան)
Գարեգին Նժդեհի փողոց
Հրանտ Վարդանյան փողոց (Երևան)
Հրանտ Վարդանյան փողոց
Գործարանային (մետրոյի կայարան)
Գործարանային
Թամանցիների փողոց (Երևան)
Թամանցիների փողոց
Շենգավիթ (մետրոյի կայարան)
Շենգավիթ
Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան)
Գարեգին Նժդեհի հրապարակ
Շենգավիթ (էլեկտրոդեպո)
Շենգավիթ դեպո
Չարբախ (մետրոյի կայարան)
Չարբախ

«Գործարանային», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1983 թ. հուլիսի 11-ին[1]։ Գտնվում է «Սասունցի Դավիթ» և «Շենգավիթ» կայարանների միջև։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Շիրակի, Արարատյան, Թամանցիների փողոցներ՝ հարավային արդյունաբերական գոտու հարևանությամբ։ Ունի ելք դեպի Բագրատունյաց փողոց և Արշակունյաց պողոտա։ Սկզբնական շրջանում վերջին կայարանն էր։

Կառամատույցը բացօթյա է՝ տանիքով։ Պատերը երեսպատված են մոխրագույն մարմարով, պատերի ու տանիքի արանքում կան բացվածքներ՝ արևի լույսի ներթափանցման համար։ Պատերը նախշազարդված են քառանկյունի հարթ դեկորատիվ ուղղահայաց, մեկը մյուսին չկրկնող որմասյուներով (ընդամենը մոտ 20 հատ)։

Կառամատույցի ելքի դիմացի պատը զարդարված է քանդակագործ Լևոն Վարդանյանի «Աշխատանքի երգ» հարթաքանդակով։

Կայարանի գլխավոր կոնստրուկտորներն են Ջոն Հովակիմյանը և Ալբերտ Շաքարյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ««Գործարանային» կայարան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  2. Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, «Արենի» ՍՊԸ, 2003 թ., 394 էջ, պատկերներով ներդիր 320-321-րդ էջերի միջև(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]