Երիտասարդական (մետրոյի կայարան)
«Երիտասարդական» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]()
| |
Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
Շրջան | Կենտրոն |
Ճարտարապետներ | Ստեփան Քյուրքչյան |
Ելք դեպի փողոցներ | Իսահակյան, Տերյան փողոցներ, Օղակաձև այգի |
«Երիտասարդական», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։
Կայարանը գործարկվել է 1981 թ. մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, «Բարեկամություն» - «Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը[1]։ Կոնստրուկտորն է Ի. Մանուչարյանը։ Ներքին հարդարանքը կատարված է բաց մոխրագույն մարմարով։ Սպասասրահի սյուները զարդարված են ուղղահայաց դեկորատիվ մետաղական ցանցերով, որոնք ծածկում են սյուների մեջ տեղադրված օդափոխության սարքերը։ Պատին քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Ռուզան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդություն» խորաքանդակն է[1]։
Կայարանը ելք ունի Իսահակյան փողոց, որտեղից մոտիկ են Տերյան և Աբովյան փողոցները և Օղակաձև այգին։ Կայարանի երկար միջանցքը թեքվում է դեպի աջ և վերջանում եռաշարք շարժասանդուղքով։ Վերերկրյա շինությունը յուրահատուկ կառուցվածք ունի՝ շենքից անկյան տակ դուրս է գալիս լայն, դիմացից ապակեպատ խողովակ, որը կարծես շարժասանդուղքների շարունակությունը լինի։ Վերև բարձրացող ուղևորները տեսնում են արևի լույսը և երկինքը[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երիտասարդություն» 1981, Երիտասարդական մետրոյի կայարանի պատի բրոնզե քանդակը, քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|