Բարեկամություն (մետրոյի կայարան)
| «Բարեկամություն» կայարան | |
|---|---|
| Երևանի մետրոպոլիտեն | |
| |
| Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
| Շրջան | Արաբկիր |
| Ճարտարապետներ | Ֆենիքս Դարբինյան[1] |
| Ելք դեպի փողոցներ | Մարշալ Բաղրամյան պողոտա, Կիևյան, Կալենցի, Վազգեն Առաջինի, Հրաչյա Քոչարի փողոցներ (մոտ է Կոմիտասի պողոտային) |
| Վերերկրյա տրանսպորտ | ավտոբուսներ №1, №37, №45, տրոլեյբուս №9 |
| Երեւանի մետրոպոլիտեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
«Բարեկամություն», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի 7-ին։
Կայարանը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Արաբկիր վարչական շրջանում, Բարեկամության հրապարակում, և դուրս է գալիս Կիևյան, Կալենցի փողոցների, Բաղրամյանի և Կոմիտասի պողոտաների վրա[1]։ Ապագայում կայարանը կդառնա տեղափոխային առաջին և երկրորդ (նախագծվող) գծերի միջև։
Կայարանի ճարտարապետն է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը, իսկ «Ժողովուրդների բարեկամություն» խորաքանդակի հեղինակը՝ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը[1]։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Գերասիմ Գևորգյանը[2]։
Կայարանի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախասրահը հատակը սալապատված է Փամբակի և Լենինաբադի (Տաջիկստան) բաց գույնի գրանիտով։ Պատերը պատված են Արմավիրի կարմիր տուֆով, իսկ առաստաղը պատրաստված է սակմիդրան ձայնամեկուսիչ նյութից պատրաստված 30×30 սմ չափսի սալիկներով[2]։
Ստորգետնյա սյունազարդ կայարանի դահլիճի լայնությունը 14-19 մետր է, իսկ երկարությունը` 100 մետր։ Թաղային ծածկերով երեք մասի բաժանված կայարանի կենտրոնական հատվածում գտնվում է Ղուկաս Չուբարյանի խորաքանդակը։ Հատակը գրանիտե է, նրա երկու կողմերում 115 մետր երկարությամբ և 20 սմ լայնությամբ հղկված բազալտե սև շերտ է, որը գնացք նստելիս և իջնելիս ուղևորներին պաշտպանում է սայթաքելուց։ Սրահի պատերը երեսպատված են Աղվերանի բաց գույնի մարմարով[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ««Բարեկամություն» կայարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, «Արենի» ՍՊԸ, 2003 թ., 394 էջ, պատկերներով ներդիր 320-321-րդ էջերի միջև
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||