Մարշալ Բաղրամյան (մետրոյի կայարան)
Jump to navigation
Jump to search
«Մարշալ Բաղրամյան» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
![]()
| |
Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
Նախկին անվանումներ | «Սարալանջի» |
Շրջան | Արաբկիր վարչական շրջան |
Ճարտարապետներ | Ս. Կնտեղցյան, Ա. Զուրաբյան |
Ելք դեպի փողոցներ | Մարշալ Բաղրամյան պողոտա |
Վերերկրյա տրանսպորտ | ավտոբուսներ №8, №45, №58, տրոլեյբուս №9 |
«Մարշալ Բաղրամյան» (նախկին անվանումը՝ «Սարալանջի»), Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում և դուրս է գալիս Մարշալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ վարչապետի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի շենքի և Սիրահարների զբոսայգու հարևանությամբ[1]։
Մինչև 1983 թվականը կայարանը կրել է «Սարալանջի» անվանումը։ 1983 թվականին անվանակոչվել է հայ մեծանուն զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի պատվին[1]։
Կայարանի ճարտարապետներն են ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|