Խաչատուր Իսկանդարյան
Jump to navigation
Jump to search
Խաչատուր Իսկանդարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1923 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | մարտի 29, 2015 (92 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951) |
Ստեղծագործություն(ներ) | Հակոբ Մեղապարտի հուշարձան, Արմեն Տիգրանյանի հուշարձան և Ավետիք Իսահակյանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և «Պատվո նշան» շքանշան |
Khachatur Iskandaryan Վիքիպահեստում |
Խաչատուր Մարտիրոսի Իսկանդարյան (հունվարի 13, 1923, Երևան - մարտի 29, 2015, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2011)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։
Ստեղծագործել է մանրաքանդակի բնագավառում։
Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 7-րդ փառատոնի ցուցահանդեսի (1959, Վիեննա) դափնեկիր։
1967, 2003, 2014 (Երևանի քաղաքապետարան)[2] թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում[3][4][5][6]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արմեն Տիգրանյանի հուշարձան (1961, բրոնզ, Գյումրի)
- Դերենիկ Դեմիրճյանի հուշարձան (1985, գիպս)
- Հակոբ Մեղապարտի հուշարձան (Երևան) (1987, գրանիտ. Երևան)
- Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին (1988, բրոնզ, Վարդենիս)
- «Հին Երևան» (1980)
- «Երևանյան ցայտաղբյուրներ» (2003) շարքերը
- «Տափօղակը դարպասում» (1981) մանրաքանդակ-կոմպոզիցիա
- «Հունգարիա» (1983) գրաֆիկական շարք
Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկողայոս Նիկողոսյանի (1986)
- Մանուկ Աբեղյանի (1988, բրոնզ)
- Ավետիք Իսահակյանի (1989, բրոնզ)
- Սայր Թերեզայի (1989, բրոնզ)
- Օհան Դուրյանի (1994, գիպս)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Մեղապարտի հուշարձանը Երևանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Մշակութային ազդագիր, Խաչատուր Իսկանդարյանի ցուցահանդեսը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Խաչատուր Իսկանդարյանի` քանդակագործ-նկարչի վերջին հրաժեշտը - ankakh.com»։ ankakh.com։ Վերցված է 2016-09-11
- ↑ «You have made too many requests per second.»։ arvestagir.am։ Վերցված է 2016-09-11
- ↑ «Խաչատուր Իսկանդարյան... քանդակագործ ու նկարիչ՝ տարբեր մտածողություններ (լուսանկարներ)»։ www.panorama.am։ Վերցված է 2016-09-11
Կատեգորիաներ:
- Հունվարի 13 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Հայ նկարիչներ