Բանվոր և կոլտնտեսական (արձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանվոր և կոլտնտեսական

Բանվոր և կոլտնտեսական արձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մոսկովյան պուրակ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ 1956
Ներկա վիճակ կանգուն



Բանվոր և կոլտնտեսական, նաև Ձոն միաբանության, արձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան պուրակում։ Հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ արձանը ստեղծվել է 1956 թ., իսկ համաձայն Երվանդ Քոչարի թանգարանի տվյալների՝ 1951-1952 թթ։

Արձանը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանի ազգային գրապալատի բակային տարածքում տեղադրելու համար։ Տարիներ շարունակ տեղադրված լինելով գրապալատի շենքի հետևի բակում՝ ջրավազանի մեջ՝ այն աննկատ է մնացել և մոռացվել։

Ժամանակի ընթացքում արձանի կոմպոզիցիոն ամբողջականությունը խաթարվել է, բաղկացուցիչ տարր համարվող որոշ դետալներ, մասնավորապես արձանի կերպարների ձեռքերում եղած երկու սկուտեղները, որոնց միջով ջուրը բարձրանում ու թափվում էր ջրավազանի մեջ, վերացել են[2]։

Ներկայիս կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ գրապալատին հարող տարածքի մի մասը մասնավորեցվեց և բակային տարածքը արգելափակվեց, բարձրացվեց արձանը տեղափոխելու հարցը։

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը դիմեց գրապալատի տնօրինությանը՝ արձանը թանգարանի բակ տեղափոխելու խնդրանքով, սակայն այն այդպես էլ չտեղափոխվեց։

2017 թ. մարտի 14-ին Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվելու է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ[3]։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրապկայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան[4]։

Հատկանշական է, որ Երվանդ Քոչարի ժառանգները՝ Ռուբեն և Հայկազ Քոչարը հրավիրված չեն եղել արձանի տեղափոխման շուրջ քննարկմանը, մինչդեռ Հայաստանի «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ ստեղծագործության ժառանգները պետք է նախօրոք տեղեկացվեն արձանի վերանորոգման և տեղափոխության մասին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
  2. «Երևան» ծրագիր՝ 16.03.2017
  3. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  4. Երվանդ Քոչարի հեղինակած «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը կտեղափոխվի
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/67.1