Ռուբեն Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռուբեն Քոչար
Ruben Kochar (Crop by Artists Union of Armenia 16).jpg
Ծնվել էմարտի 26, 1953(1953-03-26) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 2009032

Ռուբեն Երվանդի Քոչար (մարտի 26, 1953(1953-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2017)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Քոչարը ծնվել է 1953 թվականին Երևանում` ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի և գրականագետ Մանիկ Մկրտչյան-Քոչարի ընտանիքում: Կինոռեժիսորի մասնագիտությունը ստացել է Երևանում, այնուհետև՝ Մոսկվայում. 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, այնուհետև` Մոսկվայի Կինոյի և հեռուսատատեսության բարձրագույն դասընթացը: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1975 թվականից, «Երևան» ստուդիայում։ 1983 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 1993 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է Հայկական Միջազգային Հեռուստատեսային Ցանցը (AITN) և այնտեղ հեռարձակվող ամենօրյա «Արփի» հեռուստաժամը։ 2003 թվականին հիմնել է «Երվանդ Քոչար» մշակութային հիմնադրամը, որի հիմնական նպատակն է հայ ժողովրդի մշակույթի պահպանումը, զարգացումը և տարածումն աշխարհի տարբեր երկրներում[2][3]։

Մի շարք միջազգային կինոփառատոնների մրցանակակիր և պետական մրցանակների դափնեկիր է։ Զբաղվում է նաև գեղանկարչությամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների տարբեր երկրներում։ Բնակվում է Լոս Անջելեսում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական, վավերագրական, երաժշտական ֆիլմեր, նաև՝ ֆիլմ-բալետներ։ Գեղարվեստական ֆիլմերից հայտնի են՝

Վավերագրական գործերից են՝

  • «Երվանդ Քոչար», 1992
  • «Քոչարի տարածական նկարչությունը», 2012

Երաժշտական ֆիլմերից՝

  • «Կվարտետ», 1985
  • «Տուր ինձ թևեր», 1986

Ֆիլմ-բալետներից՝

  • «Հեյ, ով կա այդտեղ», 1983
  • «Հուշեր», 1984
  • «Լիլիթ», 1986
  • «Համլետ», 1996

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]