Հայաստանի կինոգործիչների միություն
| Հայաստանի կինոգործիչների միություն | |
|---|---|
| Տեսակ | հասարակական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1957 |
| Գլխավոր քարտուղար | Ռուբեն Գևորգյանց |
| Կամավորներ | 191 |
| Կայք | ufpa.am |
Հայաստանի կինոգործիչների միություն, հասարակական կազմակերպություն, որը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին՝ կինոբեմադրիչներ, կինոօպերատորներ, կինոդրամատուրգներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, դերասաններ, կինոգետներ, կինոարտադրության կազմակերպիչներ (մենեջերներ և պրոդյուսերներ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն ունի 191 անդամ։
Ստեղծվել է 1957 թվականին հիմնված Կազմկոմիտեի հանձնարարականի հիման վրա։ Կազմկոմիտեն ղեկավարել է Ստեփան Կևորկովը, ով ընտրվել է կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար։ Կինեմատոգրաֆիստների միության նախագահներ են եղել կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը, Լաերտ Վաղարշյանը, կինոգետ Կարեն Քալանթարը, կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը։
Մինչև 1992 թվականը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը եղել է Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների միության կազմի մեջ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինեմատոգրաֆիստների միությունը կոչված է նպաստել հայ կինոյի զարգացմանը, կինոգործիչների մասնակցությանը հանրապետական, հասարակական և մշակութային կյանքին, երիտասարդ ստեղծագործական կադրերի պատրաստմանը, նյութական և ստեղծագործական աջակցություն է ցուցաբերում կինոգործիչներին։
2003 թվականին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուբեն Կևորկովը (Գևորգյանց), նույն պաշտոնում վերընտրվել է 2013 թվականին[1]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գտնվում է Երևանի Վարդանանց 18 հասցեում, հեռախոս՝ (374 10) 54 05 28։