Սերգեյ Իսրայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 11, 1937 |
| Ծննդավայր | Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հոկտեմբերի 16, 2003 (66 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1965) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | քաղաքական գործիչ, կինոօպերատոր, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ և սցենարիստ |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0411504 |
Սերգեյ Խորենի Իսրայելյան (փետրվարի 11, 1937, Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2003, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, օպերատոր, ռեժիսոր, ԱԺ նախկին պատգամավոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Իսրայելյանը ծնվել է 1937 թվականին Ղազախ քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կինոակադեմիայի օպերատորական բաժինը։ 1955-1999 թվականներին աշխատել է Հայֆիլմ ստուդիայում որպես օպերատորի օգնական, բեմադրիչ-օպերատոր, բեմադրիչ։ 1987 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1988 թվականից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, դոցենտ[1]։ 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության գծով հանձնաժողովի մշտական անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին ընտրվում է ԱԺ պատգամավոր։ Անկուսակցական։
2012 թվականին «Կինոաշուն» փառատոնի շրջանականերում հոբելյանական երեկո է կազմակերպվել Սերգեյ Իսրայելյանի 75-ամյակի կապակցությամբ[2]։

Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1964 | Ենթադրյալ լրտեսը |
| 1966 | Ավդոյի մեքենան |
| 1967 | Եռանկյունի |
| 1968 | Երգ երգոց |
| 1969 | Կամուրջներ մոռացության վրայով |
| 1971 | Խաթաբալա |
| 1971 | Նամակներ հարազատներին |
| 1971 | Ռեպորտաժ Փարիզից |
| 1973 | Терпкий виноград |
| 1973 | Ժայռը |
| 1974 | Արարատը Բեյրութում |
| 1975 | Իմ սիրտը լեռներում է |
| 1975 | Պարի հրավեր |
| 1975 | Այսօր արևոտ օր է |
| 1977 | Նահապետ |
| 1978 | Արևիկ |
| 1980 | Կտոր մը երկինք |
| 1982 | Մի կաթիլ մեղրը |
| 1985 | Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը |
| 1987 | Հայկական օրեր Արգենտինայում |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1974 | Արարատը Բեյրութում |
| 1975 | Պարի հրավեր |
| 1982 | Գիքոր |
| 1984 | Ճերմակ անուրջներ |
| 1991 | Պատանդներ |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1974 | Արարատը Բեյրութում |
| 1975 | Պարի հրավեր |
| 1985 | Ծիծեռնակաբերդ մարզահամալիրը |
| 1987 | Հայկական օրեր Արգենտինայում |
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1997 | Որպեսզի հիշեն
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սերգեյ Իսրայելյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Фестиваль армянского кино «иноосень 2012» откроется показом звукового худфильма». «Кофемолка». 2012 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
| ||||||||||
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ղազախ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ կինոսցենարիստներ
- Հայ կինոօպերատորներ
- Հայ քաղաքական գործիչներ
