Կարեն Քալանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Լևոնի Քալանթար
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1928
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 14, 2000
(72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)[1]
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու (1972)
Մասնագիտությունկինոգետ
լրագրող
ԱշխատավայրԳոլոս Արմենիի[1], Լիտերատուրնայա գազետա[1], Հայֆիլմ[1] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1]
ԱմուսինՄարգարիտա Ռուխկյան
ԾնողներԼևոն Քալանթար
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան[1]
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
ԱնդամությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն[1]

Կարեն Լևոնի Քալանթար (հուլիսի 30, 1928(1928-07-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 14, 2000(2000-09-14)[2], Երևան, Հայաստան), հայ կինոգետ, լրագրող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982

Բեմադրիչ Լևոն Քալանթարի որդին է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Քալանթարի եղբայրը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1951 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, 1964-1967 թվականներին՝ խմբագրի տեղակալ, 1967-1974 թվականներին` «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը, 1974-1976 թվականներին` «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, 1976 թվականից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար, 1986 թվականից՝ նախագահ, 1979 թվականից, միաժամանակ, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի հեռուստատեսության և կինոյի բաժնի վարիչ, 1981 թվականից՝ Հայաստանի Կոմկուսի վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ 1989-2000 թվականներին եղել է Կինոյի բարեկամների հանրապետական ընկերության նախագահ։ Դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ Քալանթարի աշխատությունները վերաբերում են կինոյի պատմության և տեսության խնդիրներին[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1982

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համո Բեկնազարյան, Ե․, 1986։
  • Амо Бек-Назаров․ Искусство кинорежиссера, Е․, 1973;
  • Актёр в армянском кино․ Концепция фильма и актёрский образ, Е․, 1982․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2066
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Կարեն Քալանթարի կենսագրականը AV Producation կայքում(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Քալանթար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։