Միքայել Մազմանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազմանյան (այլ կիրառումներ)
Միքայել Մազմանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9 (21), 1899 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1971 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | Կոնստրուկտիվիզմ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց և Վխուտեին |
Պարգևներ | |
Միքայել Մազմանյան Վիքիդարանում |
Միքայել Դավթի Մազմանյան (նոյեմբերի 9 (21), 1899, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1921 թվականին ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929)։ 1916 թվականին Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և երկրորդ (1919) ցուցահանդեսներին։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարո Հալաբյանի հետ 1924 թվականին Երևանում ձևավորել է բեմադրություններ (Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում), կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը», և այլն)։ 1929-1932 թվականներին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից։ 1930-1935 թվականներին եղել է Երևանի շինարարական ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-1937 թվականներին, միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գևորգ Քոչարի հետ), 1954 թվականից՝ Երքաղխորհրդի գործկոմի, 1958-1970 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար, 1957-1971 թվականներին՝ Ս. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարաշինարարական հանձնաժողովի նախագահ։ Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930, նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1934-1937), Ալավերդիի (1929-1930 և Գյումրիի (1932-1937) գլխավոր հատակագծերը[1][2]։
Միքայել Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են՝
- Կառուցողների ակումբը (1928-1929, այժմ՝ Ռուսական թատրոն և Ֆիզկուլտուրայի կոմիտե)
- Պետապի տունը (1930)
- Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932)
- Կենտրոնական հանրախանութը (1936-1937)
- Գրապալատի համալիրը (1935-1940, շինարարությունն ավարտվել է 1960 թվականին)
- Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-1965)
1939 թվականին պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թվականը Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։
Միքայել Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971)[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սասունցի Դավիթ» արձան Երևանում (ճարտարապետ՝ Մ. Մազմանյան, քանդակագործ՝ Երվանդ Քոչար)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мазманян Михаил Давидович(չաշխատող հղում)
- ↑ Երևաննախագիծ 50, 1958-2008, Երևան, 2008
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ
- Հայաստանի ճարտարապետների միության անդամներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ