Կարո Հալաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Հալաբյան
Կարո Հալաբյան.JPG
Ի ծնե Կարո Սիմոնի Հալաբյան
Ծնվել է հուլիսի 26, 1897
Ծննդավայր Գանձակ (Ռուսական կայսրություն)
Մահացել է հունվարի 5, 1959
Վախճանի վայր Մոսկվա (Ռուսաստան)
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Վխուտեմաս
Աշխատավայր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Կարո Հալաբյան (1897, հուլիսի 26, Գանձակ1959, հունվարի 5 Մոսկվա), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թթ. գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]