ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Выставка достижений народного хозяйства
ԵրկիրՌուսաստան
Հիմնադրման թվական1939 թվական
🌐vdnh.ru
Քարտեզ
Քարտեզ

Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ԺՏՆՑ, ռուսերեն՝ ВДНХ) 1939-1959 թթ.` Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդես (ՀԳՏՑ, ռուս. ВСХД), 1959-1992 թթ.` ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ՎԴՆԽ), 1992-2019 թթ.` Համառուսական ցուցահանդեսային կենտրոն (ՀՑԿ, ռուս. ВВЦ), ցուցահանդեսային համալիր Մոսկվայի հյուսիսարևելյան վարչական շրջանի Օստանկինո շրջանում, քաղաքի ամենամեծ ցուցահանդեսային համալիրը։ Այն աշխարհի 50 խոշորագույն ցուցահանդեսային կենտրոններից մեկն է[1]։ Տարեկան ԺՏՆՑ'ն այցելում է 30 միլիոն հյուր[2]։

Աշխարհագրորեն ԺՏՆՑ-ի տարածքը միավորված է Օստանկինո այգու և Գլխավոր բուսաբանական այգու հետ (2014 թվականից[3]), դրանց ընդհանուր տարածքը կազմում է գրեթե 700 հա։ Ցուցահանդեսի տարածքում կան բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ՝ ԺՏՆՑ-ի տարածքի 49 օբյեկտ ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան[4]։

Ստեղծված լինելով խորհրդային տարիներին՝ դրանք հանդիսանում են խորհրդային ժամանակաշրջանի հուշարձան, տարբեր ժամանակներում գերիշխող ճարտարապետական ուղղությունների օրինակ։

ԽՍՀՄ ԺՏՆՑ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ստեղծումից հետո ցուցահանդեսի մասնակիցները սկսեցին ստանալ «ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի մասնակից» վկայականներ։ Մրցանակաբաշխությունն իրականացրել է ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի գլխավոր կոմիտեն.

  • 1959-1962 թվականներին - մեծ և փոքր ոսկե, մեծ և փոքր արծաթե մեդալներ «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ հաջողության համար»։
  • 1963-1986 թվականներին - ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ հաջողության համար»։
  • 1987 թվականից՝ «ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի դափնեկիր» (1992 թվականից՝ Համառուսաստանյան Ցուցահանդեսային Կենտրոն, ВВЦ) երկու աստիճանի մեդալներ։

1999 թվականին ցուցահանդեսի մասնակիցները պարգևատրվել են «ԽՍՀՄ ՀԳՏՑ - ԺՏՆՑ 60 տարի» մեդալով։

Միութենական հանրապետությունների և ռեգիոնների անալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միութենական հանրապետություններն ու շրջաններն ունեին նաև իրենց ԺՏՆՑ-ները, ՎԴՆԽ-ները՝ Ուկրաինական ԽՍՀ, Ղազախական ԽՍՀ, Լիտվական ԽՍՀ, Ռյազան, Բառնաուլ, Կոստրոմա։

Ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ն ուներ իր Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը[5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Крупнейшие выставочные центры мира (2007 год)». Российский союз выставок и ярмарок. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  2. «ВДНХ в 2018 году посетили 30 млн человек». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «ВВЦ объединили с Останкинским парком и Ботаническим садом - Собянин». mosday.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  4. «О ВДНХ». vdnh.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  5. «Выставочный комплекс ВДНХ Армении (Ереван) / Культура - сайт Urban3P Project». urban3p.ru. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Фотографии объекта «Выставочный комплекс ВДНХ Армении» (21 шт.) - сайт Urban3P Project». utban3p.ru. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «3 самые печальные заброшки Еревана - Вестник Кавказа, 2023.05.29, Ереван, ул. Ширак, 41». vestikavkaza.ru. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես» հոդվածին։