Jump to content

Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք, գիտահետազոտական ինստիտուտ և ճարտարապետական հուշարձան
Կազմված էRosarium (Moscow Botanical Garden of Academy of Sciences)?
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքOstankinsky District?
Հիմնվել է1945, ապրիլի 14
Մակերես

ընդհանուր՝ 361 հա[1]

  • զբոսայգի՝ 52 հա
  • ցուցադրություններ՝ 150,4 հա
  • կաղնու անտառներ՝ 52 հա
  • Անվանված էNikolay Tsitsin?
    ՍեփականատերՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
    ԿառավարումՌԴ գիտությունների ակադեմիա
    Հանրային մատչելիությունայո
    Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի is located in Ռուսաստան
    Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի

    ՌԴ ԳԱ Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի, Եվրոպայի ամենամեծ բուսաբանական այգին[2], որն ունի բույսերի ամենահարուստ հավաքածուն գրեթե բոլոր մայրցամաքներից և կլիմայական գոտիներից։ Հիմնադրվել է 1945 թվականի ապրիլի 14-ին։ Առաջին տնօրենը եղել է Նիկոլայ Ցիցինը։

    Մոսկվայում բուսաբանական այգու ստեղծման որոշումը կայացրել է Ժողովրդական կոմիսարների խորհուրդը 1945 թվականի հունվարի 21-ին, որը նվիրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի 220-ամյակին և նշանավորել խաղաղ ստեղծագործական կյանքի նոր դարաշրջան Հայրենական մեծ պատերազմից հետո։ Գլխավոր բուսաբանական այգու հիմնադրման օրը համարվում է 1945 թվականի ապրիլի 14-ը։

    Այգու հավաքածուն ընդգրկում է 8220 կենսաբանական տեսակ և 8110 ֆորմայի ու սորտի բույսեր, ընդհանուր 16 330 տաքսոն։ Հիմնական հավաքածուի և լանդշաֆտային ժամանակակից ճարտարապետության մեթոդներով ստեղծվել են ՌԴ բնական ֆլորայի, նախկին ԽՍՀՄ, դենդրարիումի, արևադարձային, մերձարևադարձային, դեկորատիվ բույսերի և մշակաբույսերի բուսաբանական ցուցադրություններ։

    2014 թվականի ամռանը բնակարանա-կոմունալային և հանրային աշխատանքների հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտարարել է, որ Տնտեսական նվաճումների ցուցահանդեսը (ВДНХ) կմիավորվի բուսաբանական այգու և Օստանկինո զբոսայգու հետ[3]։

    Գրականություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    • Главный ботанический сад им. Н. В. Цицина — музей живой природы / А. С. Демидов, З. Е. Кузьмин, В. Г. Шатко. Научный совет РАН по изучению и охране культурного и природного наследия. — М.։ ГЕОС, 2007. — 64 с.

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. GARDENER.ru — Главный ботанический сад им. Н. В. Цицина РАН (ГБС) | Ландшафтный дизайн садов и парков
    2. «Главный ботанический сад им. Н. В. Цицина РАН». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
    3. «ВВЦ объединили с Останкинским парком и Ботаническим садом - Собянин». mosday.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.

    Արտաքին աղբյուրներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիցինի անվան Մոսկվայի գլխավոր բուսաբանական այգի» հոդվածին։